Skip to main content

Perform Europe-ի խոշորամասշտաբ մրցույթ՝ միջսահմանային շրջագայությունների համար. մրցույթը բաց է Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի համար | Դիմել մինչև հոկտեմբերի 22-ը

30/06/2026

Կատարողական արվեստների ոլորտում միջսահմանային շրջագայությունների համար նախատեսված եվրոպական ֆինանսավորման Perform Europe ծրագիրը մեկնարկել է իր երրորդ բաց մրցույթը՝ առաջարկելով ընդհանուր առմամբ 1.4 միլիոն եվրո՝ «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի (Creative Europe) 41 երկրներից, այդ թվում՝ Վրաստանից, Ուկրաինայից, Մոլդովայից եւ Հայաստանից նորարարական շրջագայությունների ծրագրային առաջարկներին աջակցելու համար: Ընդհանուր ֆինանսավորման 5%-ը կհատկացվի այն առաջարկներին, որոնք ենթադրում են ուկրաինացի գործընկերների հետ գործընկերություն կամ ուկրաինական կատարողական արվեստների ոլորտի համար նախաձեռնությունների աջակցություն:

Perform Europe-ը կտրամադրի առնվազն 25 դրամաշնորհ։

Հայտատուները կարող են դիմել երեք կատեգորիաների դրամաշնորհների համար՝ 15,000, 25,000 կամ 55,000 եվրո ընդհանուր արժեքով:

Բացի հայտարարված դրամաշնորհային կատեգորիաներից, գործընկերությունները կարող են լրացուցիչ ֆինանսավորում հայցել՝ իրենց առաջարկի կայունության եւ մատչելիության կարիքները բավարարելու համար: Յուրաքանչյուր գործընկերություն կարող է խնդրել լրացուցիչ ֆինանսավորման ցանկացած համադրություն՝ յուրաքանչյուր առաջարկի համար առավելագույնը 5000 եվրո լրացուցիչ ֆինանսավորման չափով: Առավելագույն տրամադրվող գումարը, ներառյալ լրացուցիչ ֆինանսավորումը, կկազմի 60,000 եվրո, որը սահմանվել է ֆինանսավորողի՝ Եվրոպական միության կողմից:

Մրցույթը բաց է կատարողական արվեստների ոլորտում գործող ցանկացած կազմակերպության եւ մասնագետի համար, որն օրինական հիմունքներով գտնվում է «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի երկրներից մեկում (ներառյալ ԵՄ անդամ չհանդիսացող 14 երկրները):

Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2026 թվականի հոկտեմբերի 22-ն է։

Բաց մրցույթի ընթացքում Perform Europe-ը կկազմակերպի խորհրդատվական հանդիպումներ, տեղեկատվական, գովազդային եւ գիտելիքների փոխանակման միջոցառումներ՝ նվիրված այս մրցույթին։

Իմացիր ավելին
Մամուլի հաղորդագրություն

Perform Europe-ը հայտարարում է խոշորամասշտաբ մրցույթ՝ միջսահմանային շրջագայություններին աջակցելու նպատակով. մրցույթը բաց է Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի եւՀայաստանի համար նյութն առաջինը հրապարակվել է EU NEIGHBOURS east կայքում։

Նորություններ

Երևանում մեկնարկել է «Հայաստան-Թուրքիա» գործարար համաժողովը՝ անդրսահմանային առևտուրն ընդլայնելու նպատակով

Six Armenian companies take part in international trade fair in France 

Ursula von der Leyen after meeting NATO Secretary-General Mark Rutte: Russian intimidation ‘will not work’

EU prepares largest package of listings targeting Russia’s military-industrial complex, Kallas says

ԵՄ քայլերն Հայաստանից արտահանման մաքսատուրքերը նվազեցնելու ուղղությամբ՝ Ռուսաստանի կողմից առևտրային սահմանափակումներից հետո