Skip to main content

EU4Dialogue ծրագիրը մեկնարկում է դրամաշնորհային մրցույթ ՀՀ մարզերում տեղական մակարդակում նախաձեռնվող համայնքահեն ծրագրերի համար

17/06/2026

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն երկխոսության․ Փուլ II» (EU4Dialogue. Փուլ II) ծրագրի շրջանակում հայտարարվում է դրամաշնորհային մրցույթ։

Մրցույթի նպատակն է աջակցել ՀՀ Արարատի մարզի Արարատ խոշորացված համայնքում, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց Ձորի եւ Տավուշի մարզերի սահմանամերձ համայնքներում, ինչպես նաեւ Շիրակի մարզի Ախուրիկ բնակավայրում եւ Արմավիրի մարզի Մարգարա բնակավայրում տեղական մակարդակում նախաձեռնվող համայնքահեն ծրագրերին։

Դրամաշնորհային նախաձեռնությունները պետք է նպաստեն հակամարտությունների փոխակերպմանը՝ ուղղված լինելով հակամարտությունից տուժած բնակչության կենսապայմանների բարելավմանը, մարդկային անվտանգության եւ համայնքային դիմակայունության ամրապնդմանը, հետհակամարտային վերականգնմանը եւ սոցիալական համախմբման խթանմանը։

Դրամաշնորհային առաջարկներ կարող են ներկայացնել Հայաստանում գրանցված հասարակական կազմակերպությունները, հիմնադրամները եւ շահույթ չհետապնդող այլ կազմակերպությունները, որոնք ունեն ֆիզիկական ներկայություն, փաստացի հասանելիություն եւ տեղական մակարդակում ներգրավվածության ապացուցելի փորձ թիրախային տարածքներում։

Առաջնահերթ թեմատիկ ուղղություններն են՝ շրջակա միջավայր (կլիմա, էներգիա), երիտասարդություն, խաղաղություն եւ անվտանգություն, կանանց հզորացում, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ եւ ներառական ենթակառուցվածքներ, կրթություն, տրավմայի հաղթահարում եւ այլն։

Դրամաշնորհի չափը կազմում է 23,000–90,000 ԱՄՆ դոլար յուրաքանչյուր ծրագրի համար։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը կլրանա 2026 թ․ հուլիսի 3-ին։

Առաջին փուլի արդյունքում ձեռք բերված նվաճումների եւ քաղած դասերի վրա հիմնվելով՝ EU4Dialogue ծրագրի II փուլը նպատակ ունի նպաստել վստահության ամրապնդմանը, ամրապնդել հակամարտությունից տուժած համայնքների դիմակայունությունը եւ խթանել սոցիալական համախմբվածությունը: Նախաձեռնությունն աջակցում է տեղական մակարդակով իրականացվող լուծումներին, որոնք նպաստում են մարդկային անվտանգությանը, հետհակամարտային վերականգնմանը, համայնքների հզորացմանը եւ կայուն խաղաղության խթանմանը:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

EU4Dialogue ծրագիրը մեկնարկում է դրամաշնորհային մրցույթ ՀՀ մարզերում տեղական մակարդակում նախաձեռնվող համայնքահեն ծրագրերի համար նյութն առաջինը հրապարակվել է EU NEIGHBOURS east կայքում։

Նորություններ

Հայկական ծաղիկների միջազգային դեբյուտը Նիդեռլանդներում անցկացվող IFTF 2026-ում

Բացահայտե՛ք նոր մշակույթներ համեղ և կայուն սնվելու միջոցով

International Day to End Impunity for Crimes against Journalists: EU calls on all states to protect journalists and investigate crimes against them

For Armenian producers looking to sell to new markets, the EU is a big opportunity. So what does it take to export Armenian products to the EU market of 450 million consumers?

Հայաստանը և ԵՄ-ն խորացնում են շրջակա միջավայրի ոլորտում համագործակցությունը՝ COP17-ի շրջանակում