Հայաստան. ԵԽ նշանակել է ԵՄ գործընկերության առաքելության ղեկավար

Հունիսի 10-ին, Եվրոպական Խորհուրդն Կոսմին Ջորջ Դինեսկուն նշանակել է Հայաստանում Եվրոպական միության գործընկերության առաքելության (EUPM Armenia/ԵՄԳԱ Հայաստան) ղեկավար մեկ տարի սկզբնական մանդատով, որը կմեկնարկի 2026 թվականի հունիսի 11-ին:
ԵՄԳԱ Հայաստանը ձևավորվել է 2026 թ-ի ապրիլի 21-ին, Հայաստանի իշխանությունների խնդրանքով երկու տարի նախնական ժամկետով՝ երկրի դիմակայութնության և ճգնաժամերի կառավարման ոլորտում կարողությունների ամրապնդման նպատակով: Առաքելությունը կաջակցի Հայաստանին համակցված սպառնալիքներին դիմակայելու հարցում՝ կիբեռհարձակումներ, արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաներ և միջամտություն, ապօրինի ֆինանսական հոսքեր՝ տրամադրելով ռազմավարաան և գործառնական խորհրդատվություն:
Կոսմին Դինեսկուն ռումինացի դիվանագետ է, ունի դեսպանի դիվանագիտական աստիճան, միջազգային հարաբերություններում ավելի քան 25 տարվա փորձ: Նա ձեռք է բերել առաջնորդության և կառավարման հարուստ փորձ՝ բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնելով Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունում, Լիտվայում, Լատվիայում, ինչպես նաև Խորվաթիայում Ռումինիայի դեսպանի կարգավիճակում:
Վերջին երեք տարիներին նա ծառայել է որպես Մոլդովայում Եվրոպական միության գործընկերության առաքելության (EUPM Moldova) ղեկավար, որտեղ նա առաջնորդել է ԵՄ-ն առաջին քաղաքացիական ՊԱԱՔ (CSDP) առաքելության հիմնադրումը՝ ուղղված ճգնաժամային կառավարման ազգային կառույցների աջակցությունը և խառնածին սպառնալիքների հակազդմանը: ԵՄԳԱ-ն ԵՄ երկրորդ ԱԱՊՔ քաղաքացիական առաքելությունն է Հայաստանում: Այն առանձին և անկապ կառույց է 2023 թվականին ձևավորված Հայաստանում ԵՄ առաքելությունից (ՀԵՄԱ / EUMA), որի խնդիրն է դիտարկել և զեկուցել իրավիճակը գետնի վրա, նպաստելով հակամարտության ազդակիր շրջաններում վստահության ամրապնդմանը և մարդկային անվտանգությանը:
Իմացիր ավելին
Հայաստան. Եվրոպական Խորհուրդը նշանակել է ԵՄ գործընկերության առաքելության ղեկավար նյութն առաջինը հրապարակվել է EU NEIGHBOURS east կայքում։




