Skip to main content

ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ

09/06/2026

«Հայաստանի ժողովուրդը քվեարկել է խաղաղության, կայունության եւ հարեւանների հետ ավելի ուժեղ համագործակցության վրա հիմնված ապագայի օգտին», — X-ում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան՝ շնորհավորելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ։

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթել է խորհրդարանական ընտրություններում՝ հավաքելով ձայների 49.81%-ը։

«Դուք կարող եք հպարտանալ Հայաստանի դիմակայունությունը, կայունությունը, եւ բարգավաճումն ամրապնդելու ձեր դերով։ Հայաստանն ու Եվրամիությունը միասին կառուցում են ավելի ուժեց կապեր մարդկանց միջեւ եւ նոր հնարավորություններ էներգետիկայի, առեւտրի, թվայնացման ոլորտներում։ Մեր ուժեղ համագործակցությունը ներդրում է ավելի խաղաղ եւ բարգավաճ ապագայի մեջ ամբողջ տարածաշրջանի համար», — հավելել է Կոշտան X-ում։

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը եւս մեկնաբանություն է արել հայաստանյան ընտրությունների արդյունքների առթիվ. «2018 թվականին Ձեր գլխավորած թավշյա հեղափոխության ոգին կենդանի է եւ առողջ։ Մենք խորապես գնահատում ենք մեր գործընկերությունը ժողովրդավարական Հայաստանի հետ, որն ավելի ու ավելի է մոտենում Եվրոպային»։

«Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա», — X-ում գրել է ֆեն դեր Լայենը։

Իմացիր ավելին

Անտոնիու Կոշտայի գրառումը՝ X-ում

Ուրսուլա ֆոն դեր Լայենի գրառումը՝ X-ում

ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ նյութն առաջինը հրապարակվել է EU NEIGHBOURS east կայքում։