Հայաստանի էներգետիկ ապագան՝ ԵՄ աջակցությամբ
ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում ներդրված արևային էներգիայի և էներգաարդյունավետության տեխնոլոգիաներն օգնում են Հայաստանին և նրա համայնքներին դառնալ ավելի ինքնաբավ, դիմակայուն և էկոլոգիապես մաքուր։ Թիրախավորելով Լոռու, Տավուշի, Շիրակի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերը՝ ծրագրի շրջանակներում վերանորոգվել է 15 մանկապարտեզ՝ ներառյալ էներգաարդյունավետության արդիականացումը և սեյսմիկ անվտանգության բարելավման աշխատանքները․ արդիականացման աշխատանքներ են իրականացվել 47 հանրային շենքերում, և ոչ միայն։ Էներգաարդյունավետության նման լուծումները թույլ են տալիս դպրոցներին, առողջապահական կենտրոններին և համայնքային կառույցներին գործել ավելի հուսալի, ծախսարդյունավետ և անվտանգ պայմաններում:
Դիտե՛ք տեսանյութը մինչև վերջ՝ պարզելու համար, թե ինչպես են այս բարելավումները ոչ միայն hազարավոր դրամների կոմունալ ծախսեր խնայում, այլև ակտիվորեն ստեղծում ավելի անվտանգ, տաք ու պայծառ պայմաններ բազմաթիվ երեխաների և համայնքների համար ողջ երկրում։ Դե ինչ, անցնենք առաջ և տեսնենք արդյունքները։
Նորություններ

QA4VET ծրագիրը ներկայացնում է Հայաստանում ՄԿՈւ ոլորտում որակի ապահովման ամրապնդման ուղղությամբ գրանցված առաջընթացը

Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության մեկնարկը նշվեց Երեւանում անցկացված փորձագիտական կլոր սեղանով

EU in Armenia: 17-year-old Srap Gevorgyan wins essay competition and spends a day with the EU Ambassador

ЕС дал официальный старт своей партнерской миссии в Армении
