ՎԶԵԲ-ը եւ Ակբա բանկն ընդլայնում են մասնավոր հատվածի աջակցությունը Հայաստանում

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 50 միլիոն եվրոյի չֆինանսավորվող պորտֆելային ռիսկի բաշխման մասին համաձայնագիր է ստորագրել Ակբա բանկի հետ՝ հայկական ընկերությունների համար ֆինանսավորման հասանելիությունը դյուրացնելու նպատակով։ Այս մասին նախորդ շաբաթ հայտարարել է ՎԶԵԲ-ը։
Համաձայնագրի շրջանակում ՎԶԵԲ-ը կկիսի Ակբա բանկի կողմից նոր տրամադրված ենթավարկերի ռիսկերի մինչեւ 50 տոկոսը: Տրամադրվող միջոցներով տեղական բիզնեսները հնարավորություն կստանան համալրել շրջանառու միջոցները՝ օգնելով նրանց ընդլայնել եւ բարելավել իրենց գործունեությունը: Որակավորված ենթավարկառուները նաեւ կստանան ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող տեխնիկական օգնություն ՎԶԵԲ-ի «Փոքր բիզնեսների խորհրդատվություն» ծրագրի շրջանակներում:
Պորտֆելային ռիսկերի բաշխումը ՎԶԵԲ-ի հիմնական ֆինանսավորման շրջանակներից մեկն է, որն ուղղված է տեղական մասնավոր ընկերությունների աջակցությանը եւ զարգացմանը: ՎԶԵԲ-ը գործընկեր բանկերին առաջարկում է ֆինանսավորվող կամ չֆինանսավորվող ռիսկի մասնակցության մեխանիզմներ արտարժույթով կամ տեղական արժույթով՝ համաֆինանսավորելով եւ երաշխավորելով գործընկեր բանկի կողմից որակավորված ընկերություններին տրամադրվող վարկերը:
Սա ՎԶԵԲ-ի պորտֆելային ռիսկերի բաշխման շրջանակի ներքո Ակբա բանկի հետ երկրորդ գործարքն է։
ՎԶԵԲ-ը կկիսի Ակբա բանկի կողմից նոր տրամադրված վարկերի ռիսկերի մի մասը, ինչը բանկին հնարավորություն կտա օպտիմալացնել կապիտալ միջոցների օգտագործումը եւ զգալիորեն ընդլայնել հայկական բիզնեսներին տրամադրվող վարկավորումը: Համաձայնագրի համաձայն՝ բանկը նախատեսում է մինչեւ կրկնակի չափով ավելացնել մասնավոր հատվածի ֆինանսավորումը՝ ուժեղացնելով դրա ազդեցությունը տնտեսական աճի վրա:
Ծրագիրը կօգտվի տեղական ՓՄՁ հատվածին աջակցելու համար ԵՄ-ի կողմից տրամադրված 4.5 միլիոն եվրոյի երաշխիքից՝ Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամի (EFSD+) երաշխիքային ծրագրի շրջանակներում, որը երկրում տնտեսական աճը խթանելու նպատակով փոքր բիզնեսներին վարկավորման հետ կապված ֆինանսական ռիսկերը մեղմացնելու համար նախատեսված ֆինանսական գործիք է։
Իմացիր ավելին
ՎԶԵԲ-ը եւ Ակբա բանկն ընդլայնում են մասնավոր հատվածի աջակցությունը Հայաստանում նյութն առաջինը հրապարակվել է EU NEIGHBOURS east կայքում։



