Մշակութային ժառանգությունը միավորում է մարդկանց, մշակույթներն ու սերունդները

Առավոտյան արևը ջերմացնում ու իր ոսկեգույն ճառագայթներն էր սփռում հայկական ժայռոտ բնապատկերի վրա, երբ մեքենաների փոքրիկ շարասյունն ուղևորվում էր դեպի Արագածոտնի մարզ: Շարասյան ներսում տիրում էր այնպիսի աշխույժ մթնոլորտ, որը ծնվում է միայն պատմության հանդեպ ընդհանուր սիրուց և ապագայի հանդեպ ունեցած տեսլականից:
Նրանց նպատակակետը Արագածոտնի մարզի Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցին և կարավանատան համալիրն էր, որը վերականգնվել է Իտալիայի դեսպանության աջակցությամբ։ Որպես թանգարան այն կպահպանի պատմությունն ու մշակույթը գալիք սերունդների համար:
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը միասին ողջունեցին «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողները» մանկապատանեկան մրցույթի 9 հաղթողներին: Այս պայծառ մտքերը ոչ միայն ուսումնասիրել էին պատմությունը, այլև գտել էին նորարարական ուղիներ դրան նոր կյանք հաղորդելու համար՝ ապացուցելով, որ անցյալը կենդանի, շնչող էակ է:
Շրջապատված ժամանակի փորձությանը դիմակայած հնամենի պատերով՝ 7-րդ դարի այս հրաշալիքը կարծես կամուրջ լիներ դարաշրջանների միջև: Այս խմբությունը կենդանի օրինակ էր այն բանի, թե ինչպես է մշակութային ժառանգությունը մեկ երկնքի տակ անգնահատելիորեն միավորում տարբեր ժողովուրդների, մշակույթների և սերունդների: