«Ստեղծարար Եվրոպա»-ն մեկնարկում է եվրոպական համագործակցության նախագծերի մրցույթը. Հայաստանն իրավասու երկրների թվում է

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Ստեղծարար Եվրոպա» ծրագիրը մեկնարկել է հայտերի ընդունման նոր մրցույթ՝ աջակցելու տարբեր մշակութային եւ ստեղծարար ոլորտներում գործող արվեստագետների եւ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ լայն շրջանակի գործունեություն եւ նախաձեռնություններ իրականացնող նախագծերին։
«Եվրոպական համագործակցության նախագծերը» միջազգային նախագծեր են, որոնք ներառում են ծրագրին մասնակցող տարբեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի մշակութային եւ ստեղծարար ոլորտների կազմակերպություններ: Դրանք տարբեր չափերի մշակութային կազմակերպություններին (այդ թվում՝ միկրո եւ փոքր) հնարավորություն են տալիս համագործակցելու եւ զբաղվելու համատեղ արտադրությամբ, փորձարարությամբ, նորարարությամբ, ինչպես նաեւ լինելու շարժուն եւ սովորելու միմյանցից:
Այս տարվա մրցույթը, որի բյուջեն կազմում է շուրջ 60 միլիոն եվրո, կոչված է խթանելու մշակույթի ոլորտում գործող կազմակերպությունների միջեւ համագործակցությունը՝ մեծացնելով եվրոպական գեղարվեստական բովանդակության ստեղծման եւ շրջանառության միջսահմանային բնույթը: Այն նաեւ կխրախուսի նոր եւ նորարարական գործելակերպերի մշակումը, փորձարկումը, տարածումը եւ կիրառումը:
Գործունեությունը կարող է ներառել (բայց չսահմանափակվել դրանով)՝ արվեստագետների եւ մասնագետների միջազգային շարժունակության խթանումը, եվրոպական մշակութային եւ ստեղծագործական աշխատանքների հասանելիության բարելավումը, նոր հմտությունների զարգացումը եւ առկա հմտությունների կատարելագործումը, ներառման եւ գենդերային հավասարության ասպեկտներին նպաստելը, միջմշակութային երկխոսության ամրապնդումը, ինչպես նաեւ երիտասարդների ակտիվ ներգրավումը մշակութային եւ ստեղծագործական գործունեության մեջ՝ նորարարությունը, համատեղ ստեղծագործությունը եւ միջսերնդային երկխոսությունը խթանելու նպատակով։
Մրցույթն անցկացվում է երկու կատեգորիաների շրջանակում՝ փոքր եւ միջին մասշտաբի նախագծեր։
Փոքրածավալ նախագծերի կատեգորիայի ներքո դիմելու համար կոնսորցիումը պետք է կազմված լինի երեք տարբեր իրավասու երկրներից առնվազն երեք անկախ կազմակերպություններից եւ ներկայացնի առավելագույնը 200,000 եվրոյի հայտ (յուրաքանչյուր նախագծի համար): Ֆինանսավորման մասնաբաժինը կազմում է առավելագույնը 80%:
Միջին մասշտաբի նախագծերի կատեգորիայի ներքո դիմելու համար կոնսորցիումը պետք է կազմված լինի հինգ տարբեր իրավասու երկրներից առնվազն հինգ անկախ կազմակերպություններից եւ ներկայացնի առավելագույնը 1 միլիոն եվրոյի հայտ (յուրաքանչյուր նախագծի համար): Ֆինանսավորման մասնաբաժինը կազմում է առավելագույնը 70%:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 5-ն է։
Եվրոպական համագործակցության նախագծերը բաց են բոլոր մշակութային եւ ստեղծագործական ոլորտների համար։ Այդուհանդերձ, հաշվի առնելով, որ այս գործողությունն իրականացվում է «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի «Մշակույթ» ուղղության շրջանակում, բացառապես աուդիովիզուալ բովանդակությամբ եւ/կամ բացառապես աուդիովիզուալ ոլորտի կազմակերպություններից կազմված կոնսորցիումների նախագծերը չեն կարող դիմել։
Իմացիր ավելին
The post «Ստեղծարար Եվրոպա»-ն մեկնարկում է եվրոպական համագործակցության նախագծերի մրցույթը. Հայաստանն իրավասու երկրների թվում է appeared first on EU NEIGHBOURS east.
Նորություններ

Armenia: EU supports human rights youth camp in Agvaran for displaced and local youth

«Էմերալդ» ցանց. ԵՄ աջակցությունը Հայաստանում կենսաբազմազանության պահպանմանը

Հայկական նորարարությունն ուղևորվում է Փարիզ․ երեք տեխնոլոգիական ստարտափներ պատրաստ են VivaTech 2026-ին

EU4Youth ձեռքբերումների զեկույց 2025
