Skip to main content

«EU4Digital» ակադեմիա. կիբերանվտանգության վերաբերյալ երեք անվճար դասընթաց

26/02/2026

«EU4Digital» ակադեմիան սկսել է համագործակցություն Եվրոպական միության (ԵՄ) կողմից ֆինանսավորվող «CYRUS» էլեկտրոնային ուսուցման հարթակի հետ՝ այս ոլորտում գիտելիքները խորացնելու նպատակով: Իր սեփական «Կիբերանվտանգություն» դասընթացից զատ, «EU4Digital» ակադեմիայի անվճար ուսումնական նյութերի առցանց կատալոգն այժմ ներառում է կիբերանվտանգության վերաբերյալ եւս երեք դասընթաց՝ CYRUS-ից։

CYRUS-ի դասընթացները հասանելի են անգլերեն լեզվով եւ ընդգրկում են «Կիբերանվտանգության մշակույթ եւ մարդկային վարքագիծ», «Անվտանգության 10 հիմնախնդիրներ եւ լուծումներ» եւ «Շորթող ծրագրեր» թեմաները:

«Կիբերանվտանգության մշակույթ եւ մարդկային վարքագիծ»

Սույն դասընթացը նախատեսված է ոչ տեխնիկական մասնագետների համար, ինչպիսիք են մարդկային ռեսուրսների մենեջերները, գնումների պատասխանատուները, մատակարարման շղթայի մենեջերները եւ գրասենյակային աշխատողները՝ կիբերանվտանգության ռիսկերի եւ արձագանքման ռազմավարությունների վերաբերյալ նրանց գիտելիքները խորացնելու նպատակով: Դասընթացը կենտրոնանում է կիբերանվտանգության գործում մարդկային գործոնի վճռորոշ դերի վրա եւ առաջարկում է արդյունավետ հաղորդակցման ռազմավարություններ անվտանգության միջադեպերի ժամանակ եւ դրանցից հետո կիրառելու համար:

Կիբերանվտանգության մշակույթ եւ մարդկային վարքագիծ

«Անվտանգության 10 հիմնախնդիրներ եւ լուծումներ»

Սույն 4 մասանոց դասընթացը նախատեսված է ծրագրային ապահովումներ մշակողների եւ վեբ հավելվածների ինժեներների համար, ովքեր ցանկանում են ստեղծել անվտանգ, դիմակայուն համակարգեր եւ խուսափել ծրագրավորման ոլորտում տարածված սխալներից: Այն անդրադառնում է համաշխարհային սարդոստայնին (Web) բնորոշ խոցելիություններին՝ հատուկ ուշադրություն դարձնելով, թե ինչպես են դրանք ազդում տվյալների կառուցվածքի (stack) բոլոր մակարդակներում հավելվածների վրա՝ սկսած բազային միջավայրից մինչեւ ժամանակակից AJAX-ի եւ HTML5-ի վրա հիմնված ինտերֆեյսներ: Նյութի շրջանակներում նաեւ ուսումնասիրվում են տարբեր հարթակներին բնորոշ անվտանգության խնդիրները եւ անդրադարձ է կատարվում ծրագրավորման ոլորտում տարածված սխալներին, որոնցից պետք է խուսափել: Գործնական վարժությունների միջոցով սովորողները ծանոթանում են ավելի անվտանգ կոդ գրելու սկզբունքներին։

Անվտանգության 10 հիմնախնդիրներ եւ լուծումներ

«Շորթող ծրագրեր»

Սույն դասընթացը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր հասանելիություն ունեն կորպորատիվ ցանցերին, տվյալներին եւ սարքերին, հատկապես նրանց համար, ովքեր աշխատում են տրանսպորտի ոլորտում, արտադրության մեջ կամ փոքր եւ միջին ձեռնարկություններում (ՓՄՁ): Դասընթացը տրամադրում է անհրաժեշտ գիտելիքներ եւ հմտություններ՝ շորթող ծրագրերի հարձակումները կանխելու եւ դրանց արդյունավետորեն արձագանքելու համար: Այն անդրադառնում է շորթող ծրագրերի գործունեության սկզբունքներին, կանխարգելման ռազմավարություններին եւ միջադեպերի կառավարմանը: Մասնակիցները սովորում են, թե ինչպես պաշտպանել համակարգերը, վերականգնել տվյալները եւ համապատասխանել իրավական պահանջներին՝ օգտագործելով գործնական գործիքներ եւ իրական աշխարհի պատկերացումներ՝ իրենց կազմակերպությունն ավելի լավ պաշտպանելու համար:

Շորթող ծրագրեր

«EU4Digital» ակադեմիան լավագույն մատակարարներից եւ հարթակներից հավաքում է առավել արդիական թեմաներով ուսումնական բովանդակություն՝ համապատասխան դասընթացներ ապահովելու Արեւելյան գործընկերության երկրներից յուրաքանչյուր համար:

«CYRUS» առցանց ուսուցման հարթակն առաջարկում է կիբերանվտանգության հմտությունները բարելավելու դասընթացներ բոլոր մակարդակների աշխատակիցների, բիզնեսների եւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար՝ կենտրոնանալով տրանսպորտի եւ մշակող արդյունաբերության ոլորտների, ինչպես նաեւ փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) վրա ու նրանց տրամադրելով կիբերսպառնալիքները բացահայտելու եւ մեղմելու միջոցներ: ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «CYRUS» ծրագիրն իրականացվում է 11 գործընկեր կազմակերպությունների, այդ թվում՝ EIT Manufacturing-ի կողմից:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

«EU4Digital» ակադեմիայի «Կիբերանվտանգություն» դասընթ

The post «EU4Digital» ակադեմիա. կիբերանվտանգության վերաբերյալ երեք անվճար դասընթաց appeared first on EU NEIGHBOURS east.

Նորություններ

Armenia: EU supports human rights youth camp in Agvaran for displaced and local youth

«Էմերալդ» ցանց. ԵՄ աջակցությունը Հայաստանում կենսաբազմազանության պահպանմանը

Հայկական նորարարությունն ուղևորվում է Փարիզ․ երեք տեխնոլոգիական ստարտափներ պատրաստ են VivaTech 2026-ին

EU4Youth ձեռքբերումների զեկույց 2025

Հայաստանը գործարկում է ԵՄ աջակցությամբ ստեղծված ռեգիստրը՝ կլիմայական գործողություններն արագացնելու համար