Skip to main content

EU4Culture-ի՝ Արեւելյան գործընկերության երկրների ստեղծարար մարդկանց համար նախատեսված դրամաշնորհային առաջարկներ պատրաստելու վերաբերյալ առցանց դասընթացն այժմ հասանելի է բոլորին

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ը՝ մշակույթի համար» ծրագիրն (EU4Culture) ավելի լայն լսարանի համար բացել է Արեւելյան գործընկերության երկրների արվեստագետների եւ մշակույթի ոլորտի մասնագետների համար նախատեսված դրամաշնորհային առաջարկներ պատրաստելու վերաբերյալ իր առցանց դասընթացը: Այժմ այն անվճար հասանելի է ուկրաինական case.media թվային հարթակում։

Թվային դասընթացը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են դիմել եւ ստանալ ԵՄ ֆինանսավորում մշակութային միջոցառումներ եւ նախագծեր իրականացնելու նպատակով: Այն բաղկացած է թեմայի վերաբերյալ անգլալեզու կրթական տեսանյութերի շարքից՝ հագեցած հայերեն, ադրբեջաներեն, վրացերեն, ռումիներեն եւ ուկրաիներեն ենթագրերով։

Դասընթացը ներառում է դասախոսություններ հետեւյալ թեմաներով.

  • Դրամաշնորհների տեսակները եւ դրանց նշանակությունը.
  • Դրամաշնորհային առաջարկ գրելու հմտություններ եւ նախագծերի համար ազգային եւ միջազգային գործընկերներ գտնելու մեթոդներ,
  • Բյուջեի նախապատրաստման ռազմավարություններ եւ իրավական փաստաթղթերի պահանջների վերաբերյալ տեղեկություններ,
  • Արդյունավետ հաղորդակցություն դոնորների հետ:

Դասընթացին հասանելիություն ստանալու համար անհրաժեշտ է միայն գրանցվել կամ մուտք գործել case.media հարթակ։ 

Դասընթացը հասանելի կլինի մինչև 2027 թվականի վերջ: 

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝ 31 Դեկտեմբերի, 2027