Skip to main content

«EU4Digital» ակադեմիան մեկնարկում է նոր դասընթաց՝ «Բիզնեսի թվայնացում» թեմայով

«EU4Digital» ծրագիրն հայտնում է նոր՝ «Բիզնեսի թվայնացում» թեմայով անվճար առցանց դասընթացի մեկնարկի մասին։

Սկսնակների համար դյուրըմբռնելի այս առցանց դասընթացը կոչված է օգնելու փոքր եւ միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) մրցունակ մնալ արագ փոփոխվող թվային աշխարհում։ «EU4Digital» ակադեմիան այս դասընթացն Արեւելյան գործընկերության (ԱլԳ) երկրների լսարանին է առաջարկում atingi հարթակի միջոցով։

Դասընթացը հասանելի է անգլերենհայերենադրբեջաներենռումիներեն եւ ուկրաիներեն լեզուներով:  

Այն անցնելու համար որեւէ տեխնիկական գիտելիքի անհրաժեշտություն չկա։ Մասնակիցները կսովորեն օգտագործել մատչելի եւ հեշտ կիրառելի թվային գործիքներ՝ առօրյա գործունեությունը դյուրացնելու, հաճախորդների սպասարկման փորձը բարելավելու եւ բիզնեսի երկարաժամկետ աճը խթանելու համար։

Դասընթացը բաղկացած է ութ գործնական մոդուլներից, որոնք ընդգրկում են ամեն ինչ՝ թվայնացման հիմունքներից եւ հաճախորդների սպասարկման փորձից մինչեւ առաջադեմ թեմաներ, ինչպիսիք են փոքր բիզնեսների համար տվյալների վերլուծությունը, կիբերանվտանգությունը եւ նորագույն տեխնոլոգիաները ՓՄՁ-ների համար։

Դասընթացը մշակվել է Եվրոպական միության փորձագետների եւ ԱլԳ երկրների ձեռնարկատերերի համատեղ մասնակցությամբ, որոնք կիսվում են իրենց գիտելիքներով ու ՓՄՁ-ների ուսուցման լավագույն փորձով։

Դասընթացն ինքնուրույնաբար կարելի է ավարտվել 14 ժամվա ընթացքում։

«EU4Digital» ակադեմիան առաջարկում է առցանց դասընթացների ընտրանի՝ առավել արդիական թեմաներով, մասնավորապես՝ «Էլեկտրոնային կոմերցիան ԵՄ առեւտրային հարթակներում» (նախատեսված է ԱլԳ երկրներից յուրաքանչյուրի համար եւ ապահովում է ուսուցում անգլերեն, հայերեն, վրացերեն, ադրբեջաներեն, ռումիներեն եւ ուկրաիներեն լեզուներով), «Թվային մարքեթինգի հիմունքներ» եւ «Կիբերանվտանգություն» դասընթացները։

Իմացիր ավելին
Մամուլի հաղորդագրություն

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝ 31 Դեկտեմբերի, 2026