Skip to main content

ԵՄ ածխածնային սահմանների ճշգրտման մեխանիզմ (CBAM)․ փաստերի հավաքագրում

Եվրոպական միության թիվ 2023/956 Կանոնակարգը («CBAM Կանոնակարգ) սահմանում է ընդունել գործադիր ակտեր՝ հստակեցնելու և համահունչ դարձնելու CBAM կարգավորման հիմնական տեխնիկական ասպեկտները։

Այս ակտերն էական են CBAM Կանոնակարգի՝ ամբողջական ռեժիմով գործունեության ապահովման համար, որը կսկսվի 2026 թ․ հունվարի 1-ից, իսկ առաջին CBAM հայտարարագրերը պետք է ներկայացվեն մինչև 2027 թ․ սեպտեմբերի 30-ը։

Այս գործընթացի շրջանակում Եվրոպական հանձնաժողովի Հարկման և մաքսային միության գլխավոր տնօրինության (DG TAXUD) 2025 թ․ օգոստոսի 28-ին գործարկել է 3 հայտերի հավաքագրում, որոնց նպատակն է ստանալ շահառուների, այդ թվում՝ գործընկեր երկրների կարծիքը և ապահովել CBAM կարգավորման գործադիր ակտերի մշակումը հետևյալ հարցերի վերաբերյալ.

  1. Ներկառուցված արտանետումների հաշվարկ (Հոդված 7)
  2. CBAM պարտավորության ճշգրտում՝ հաշվի առնելով երրորդ երկրում փաստացի վճարված ածխածնի գինը (Հոդված 9)
  3. CBAM պարտավորության ճշգրտում՝ հաշվի առնելով ԵՄ ածխաթթու գազի արտանետումների առևտրի համակարգում (EU ETS) 2026–2034 թթ․ ընթացքում տրամադրված անվճար հատկացումները (Հոդված 31)

Կարող եք ներկայացնել ձեր դիտարկումները ստորև առկա հղումների միջոցով՝

  • Մեթոդաբանություն՝ 2026 թ․ հունվարի 1-ից մեկնարկող եզրափակիչ ժամանակաշրջանի համար՝ https://shorturl.at/bkql9
  • Պարտավորության ճշգրտում՝ հաշվի առնելով անվճար ETS հատկացումները` https://shorturl.at/zgD6m
  • Երրորդ երկրում վճարված ածխածնի գինը` https://shorturl.at/f6pYc

Հավաքագրման գործընթացը բաց է մինչև սեպտեմբերի 25-ը։
Մանրամասները՝ https://taxation-customs.ec.europa.eu/carbon-border…