Հայաստան․ ԵՆԲ (Եվրոպական ներդրումային բանկ) Գլոբալը և Ամերիաբանկը միավորում են իրենց ուժերը՝փոքր բիզնեսին 105 միլիոն եվրո արժողությամբ վարկային աջակցություն տրամադրելու նպատակով
- 105 միլիոն եվրո արժողությամբ վարկ Ամերիաբանկին՝ Հայաստանի մասնավոր հատվածի աջակցությունը մեծացնելու նպատակով։
- Սա «ԵՆԲ Գլոբալ»-ի կողմից Հարավային Կովկասի տարածաշրջանում գտնվող բանկին անմիջականորեն տրվող ամենամեծ վարկն է։
- Մոտավորապես 400 փոքր բիզնես և 15,000 աշխատատեղ կօգտվեն ֆինանսավորումից, և վարկի առնվազն 20%-ը կտրամադրվի էկո ներդրումներին
- ԵՄ աջակցության շնորհիվ՝ ֆինանսավորման մի մասը հասանելի կլինի տեղական արժույթով՝ բիզնեսներն արժույթային վտանգներից պաշտպանելու նպատակով։
Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ Գլոբալ) առաջին անգամ միավորել է ուժերն Ամերիաբանկի հետ և տրամադրել 105 միլիոն եվրո արժողությամբ ֆինանսավորում, ինչը հանդիսանում է իր ամենամեծ անմիջականորեն տրվող վարկը Հարավային Կովկասի տարածաշրջանում գտնվող բանկին ։Գործարքի նպատակն է ֆինանսավորել ներդրումներն աճը, մրցունակությունը և երկրում գործող միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ-ներ) և միջին կապիտալիզացիայի ընկերությունների կողմից իրականացվող ավելի էկոլոգիական և կայուն գործելակերպը: Այս նախաձեռնությունը կարևորում է «ԵՆԲ Գլոբալ»-ի հանձնառությունը՝ ուղղված տնտեսական զարգացումը խթանելուն, մասնավոր հատվածի զարգացման աջակցմանը, ինչպես նաև Հայաստանում կայուն աշխատատեղերի ստեղծմանը։
Ֆինանսավորումն Ամերիաբանկին հնարավորություն կտա մատչելի գներով վարկ տրամադրել տեղական բիզնեսներին։ Ակնկալվում է, որ այս վարկավորման արդյունքում կօգտվեն մոտ 400 ՄՓՄՁ-ներ, որը կապահովի շուրջ 15,000 աշխատատեղ Հայաստանի տնտեսությունում։ Վարկի առնվազն 20%-ն ուղղվելու է էկո ներդրումներին, ինչը կնպաստի, որ Հայաստանն անցում կատարի ավելի կայուն և դիմացկուն տնտեսության։
«Մենք ուրախ ենք Ամերիաբանկի հետ գործակցելու առնչությամբ՝ Հայաստանի մասնավոր հատվածը ամրապնդելու և կայուն տնտեսական աճը խթանելու համար»,- ասաց Հայաստանում ԵՆԲ գործունեությունը վերահսկող, ԵՆԲ-ի փոխնախագահ Թերեզա Չերվինսկան։ «Այս շրջադարձային գործարքը նշանակալի քայլ է դեպի մեր հանձնառությունը՝ կայուն զարգացումը և տնտեսական կայունությունը խթանելու ուղղությամբ՝ Եվրոպական Միության (ԵՄ) և Հայաստանի առաջնահերթություններին համահունչ»։
Ֆինանսավորման մի մասը հասանելի կլինի տեղական արժույթով՝ ՄՓՄՁ-ներին արժույթային վտանգներից պաշտպանելու նպատակով։ ԵՄ-ն աջակցում է գործարքին դրամաշնորհային ֆինանսավորման տեսքով, ինչը հնարավորություն է տալիս վարկի համար սահմանել մատչելի տոկոսադրույք։ Ֆինանսատնտեսական գործարքը նպաստում է ԵՄ-ի նպատակին՝ աջակցելու 30,000 ՄՓՄՁ-ներին՝ հանուն կայուն, նորարար և մրցունակ տնտեսության՝ որպես Արևելյան գործընկերության տնտեսական և Ներդրումային ծրագրի Հայաստանի հինգ հենասյուներից մեկը։
Հայաստանի միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ-ներ) աջակցությամբ մենք կատարում ենք մեր հանձնառությունը՝ հետագա օժանդակություն ցուցաբերելու հայկական մասնավոր հատվածին և նպաստելու ֆինանսավորման, այդ թվում՝ տեղական արժույթով հասանելիության հրատապ կարիքների լուծմանը։ Այս աջակցությունը Հայաստանի համար նախատեսված Եվրոպական ներդրումային ծրագրի (EIP) մասն է, որը համապարփակ նախաձեռնություն է՝ ուղղված երկրի տնտեսական աճի, կայուն զարգացման և բարօրության խթանմանը։ Մենք կշարունակենք այս ջանքերը՝ 2024-2027 թվականներին «Դիմադրողականություն և աճ» ծրագրի շրջանակում տրամադրելով ընդհանուր առմամբ 270 միլիոն եվրո։ Դրա մեծ մասը կհատկացվի բիզնեսի զարգացմանը՝ հատկապես տեխնոլոգիական ոլորտին, ստարտափներին և նոր արտահանման հնարավորություններին, ինչը կաջակցի Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը»: -ն ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։
Ամերիաբանկի լայնատարած ցանցի միջոցով դրամական միջոցները կհասնեն անբավարար սպասարկվող բիզնեսներին, ինչը հնարավորություն կտա նրանց կատարել ներդրումներ աճի, մրցունակության բարելավման և էկոլոգիապես կայուն գործելակերպի կիրառման ուղղությամբ։
Ամերիաբանկի ֆինանսական գծով տնօրեն Հովհաննես Թորոյանը նշեց. «Ուրախ ենք Եվրոպական ներդրումային բանկի (EIB Global) հետ համագործակցության համար, որով վերահաստատում ենք Հայաստանի փոքր և միջին ձեռնարկություններին աջակցելու մեր հանձնառությունը: Այս համագործակցությունը տեղական բիզնեսներին կընձեռի մատչելի ֆինանսավորում ստանալու հնարավորություն, ինչը թույլ կտա բացահայտելու իրենց ողջ ներուժը և զգալիորեն նպաստելու Հայաստանի տնտեսական աճին: Որպես Հայաստանի տնտեսության խոշորագույն վարկատու բանկը, որն ունի նշանակալի պորտֆել կանաչ և կայուն ֆինանսավորման ոլորտում, ուզում ենք վստահություն հայտնել, որ մենք կարող ենք Հայաստանի համար ավելի կայուն և ներառական տնտեսական ապագա կերտել»:
Ընդհանուր տեղեկատվություն
«ԵՆԲ Գլոբալ»-ի մասին
Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) Եվրոպական Միության երկարաժամկետ վարկավորման հաստատություն է, որը պատկանում է իր անդամ պետություններին։ Այն ֆինանսավորում է ԵՄ-ի քաղաքականության նպատակներին նպաստող ներդրումները։
«ԵՆԲ Գլոբալ»-ը ԵՆԲ Խմբի մասնագիտացված ճյուղն է, որը նվիրված է միջազգային գործակցությունների և զարգացման ֆինանսավորման ազդեցության մեծացմանը, ինչպես նաև հանդիսանում է Գլոբալ Գեյթվեյի (Global Gateway) առանցքային գործընկերը։ Մինչև 2027 թվականի ավարտը մենք նպատակ ունենք աջակցելու 100 միլիարդ եվրո արժողությամբ ներդրումներին, ինչը հանդիսանում է ԵՄ այս նախաձեռնության ընդհանուր նպատակի մոտ մեկ երրորդը։ «ԵՆԲ Գլոբալ»-ը Team Europe-ի շրջանակներում խթանում է ամուր, նպատակաուղղված գործընկերությունը զարգացման ֆինանսական հաստատությունների և քաղաքացիական հասարակության հետ։ «ԵՆԲ Գլոբալ»-ը ավելի է մոտեցնում ԵՆԲ Խումբը մարդկանց, ընկերություններին և հաստատություններին՝ամբողջ աշխարհում գործող մեր գրասենյակների միջոցով։
Ամերիաբանկի մասին
Ամերիաբանկը առաջատար ֆինանսական հաստատություն է, ՀՀ տնտեսության նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները կազմում են շուրջ 1.9 տրիլիոն ՀՀ դրամ: Բանկն առաջնորդվում է հաճախորդամետ քաղաքականությամբ՝ թվային ժամանակակից միջավայրում սպասարկման բարձր որակ և բանկային փորձառություն ապահովելու նպատակով։ Ամերիաբանկը որդեգրել է բիզնեսի պատասխանատու վարման քաղաքականությունը` նպաստելով Հայաստանի անցմանը դեպի կայուն ապագա: Մանրամասների համար տես` www.ameriabank.am
Մեդիա կոնտակտներ
Begum Iman (Բեգում Իման) |b.iman@eib.org| +352 691 299 788
Կայքէջ՝www.eib.org/press|Մամլո գրասենյակ՝press@eib.org