ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Եվրոպական միության (European Union in Armenia) ֆինանսական աջակցությամբ՝ World Vision Armenia – Վորլդ Վիժն Հայաստան-ի, IRIS Business Incubator-ի, Վորլդ Վիժն Վրաստանի և ՄիլենիուՄ վերապատրաստման և զարգացման ինստիտուտի հետ գործընկերությամբ իրականացվող «ՍՔԱՅ ՆԵԹ․ Երիտասարդների զբաղվածության և սոցիալական փոփոխությունների խթանում սոցիալական ձեռներեցության միջոցով» ծրագրի շրջանակում ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը հայտարարում է հայտադիմումների ընդունման փուլի մեկնարկը՝ երիտասարդ սոցիալական ձեռներեցների համար:
ՍՔԱՅ ՆԵԹ-ն աջակցում է ՀՀ Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի երիտասարդներին, ովքեր ունեն սոցիալական ձեռներեցության գաղափար կամ մինչև 1 տարի գործող սոցիալական ձեռներեցություն և ցանկանում են այն կյանքի կոչել կամ զարգացնել։ Ծրագրի շրջանակում երիտասարդ են համարվում 18-ից 35 տարեկան անձինք։
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ սեղմելով հետևյալ հղմանը
https://bit.ly/3UeZVe7
Հայտադիմումը լրացնելու համար՝ սեղմել հետևյալ հղումը՝
https://bit.ly/3PZRssP
Հայտադիմումների ընդունման հայտարարությունը գործում է 2024 թ. ապրիլի 15-ից, հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը 2024 թ․ մայիսի 15-ն է։
Հայտադիմումները հասանելի են առցանց Facebook սոցիալական ցանցի ԻՐԻՍ ԲԻ-ի https://www.facebook.com/IRISBusinessIncubator և Վորլդ Վիժն Հայաստանի https://www.facebook.com/worldvisionarmenia.official էջերում, ինչպես նաև ԻՐԻՍ ԲԻ-ի պաշտոնական կայք-էջում՝ www.irisbi.am։
Նորություններ
Տասնմեկ հայկական բրենդ Փարիզում անցկացվող Եվրոպայի խոշորագույն նորաձևության ցուցահանդեսներից մեկում

Մեկ պատուհանի սկզբունքով գործող հարթակ՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց աջակցելու համար

Europol celebrates International Day of Police Cooperation

EU greenlights landmark customs reform
