Կայուն ֆինանսների ընդլայնում ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում. Հայտերի ընդունում բարձր մակարդակի փորձագիտական խմբի անդամների ընտրության համար
Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է հայտերի ընդունման մրցույթ ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում կայուն ֆինանսավորման ընդլայնման բարձր մակարդակի փորձագիտական խմբի անդամների ընտրության համար: Կայուն անցման համար պետական ռեսուրսների հիման վրա մասնավոր ֆինանսների մոբիլիզացումը առանցքային դեր ունի կայուն զարգացման նպատակներին (SDGs) և կլիմայի փոփոխության վերաբերյալ Փարիզի համաձայնագրի նպատակներին միացյալ ուժերով հասնելու ճանապարհին:
Խումբն ի հայտ կբերի առկա մարտահրավերներն ու հնարավորությունները և կտրամադրի ապացուցահեն առաջարկություններ, որոնք ԵՄ-ն կարող է ընդունել ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում կայուն ֆինանսավորումը մեծացնելու նպատակով:
Առաջարկությունները կընդգրկվեն Հանձնաժողովի հատուկ ռազմավարության մեջ, որը նախատեսվում է ընդունել 2023 թվականին: Ռազմավարությունը ԵՄ այն ջանքերի մասն է, որն ուղղված է անհավասարությունների կրճատմանն ու կանաչ, արդար և ճկուն կերպով գլոբալ վերականգնումը խթանելուն` մոբիլիզացնելով մասնավոր կապիտալը Փարիզյան համաձայնագրի ու Կայուն զարգացման նպատակների համար (ԿԶՆ)։
Բարձր մակարդակի փորձագիտական խմբի հիմնական առանձնահատկությունները
Բարձր մակարդակի փորձագիտական խումբը կազմված կլինի ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում կայուն ֆինանսների ոլորտում բարձր որակավորում ունեցող փորձագետներից, որոնք կներկայացնեն գործընթացի մասնակիցների լայն շրջանակ, ինչպիսիք են օրինակ՝ ներդրողները, ակտիվների կառավարիչները, տվյալների վերլուծություն կամ մեթոդաբանություն տրամադրող այն կազմակերպությունները, որոնք նպաստում են կայուն ֆինանսավորմանը, ոլորտի փորձագետները կամ քաղաքացիական հասարակության կազմակերպություններն ու գիտական շրջանակների ներկայացուցիչները։
Խումբը կաշխատի 2022 թվականին 9 ամիս ժամկետով։ Աշխատանքային լեզուն՝ անգլերեն։ Խրախուսվում են հատկապես ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների փորձագետների դիմումները:
Ինչպես դիմել
Դիմումների ընդունման հայտը, տեխնիկական պայմանները և այլ տեղեկությունները կարող եք գտնել այստեղ:
Դիմումը պետք է կազմված լինի
• ուղեկցող նամակից
• դասակարգման ձևից (տե՛ս հավելված I-ը),
• ընտրության չափանիշների ձևաթղթից (տե՛ս հայտի II հավելվածը)
• ինքնակենսագրությունից։
Դիմումն անհրաժեշտ է ուղարկել մինչև 27/04/2022 ժամը 18:00-ը (Բրյուսելի ժամանակով) հետևյալ էլ․ հասցեին՝ EC-SUSTAINABLE-FINANCE-LMICS-HLEG@ec.europa.eu(link sends e-mail) ։
Պոտենցիալ անդամները պետք է մասնակցության հայտ ներկայացնեն, իսկ մի շարք միջազգային կազմակերպություններ և ցանցեր, ինչպես նաև զարգացման ֆինանսական հաստատություններ ուղղակիորեն կհրավիրվեն Եվրոպական հանձնաժողովի կողմից որպես դիտորդներ: