Ֆինանսավորում, մենթորություն եւ փոխադարձ ուսուցում՝ նպաստելու ժողովրդավարական գործընթացների բարելավմանն ուղղված ձեր նորարարական գաղափարի մասշտաբավորմանը. հրավերը բաց է Հայաստանի համար
ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ScaleDem նախաձեռնությունը, որը կոչված է ժողովրդավարական գործընթացները բարելավելու եւ դրանք ավելի ներառական դարձնելու համար ամենաարդյունավետ լուծումների մասշտաբավորմանը, հայտարարում է երկու հայտամրցույթ։
Ֆինանսավորման, մենթորության եւ փոխադարձ ուսուցման համար կարող են դիմել Եվրոպայում եւ դրանից դուրս, այդ թվում՝ Հայաստանում գործող իրավասու կազմակերպություններ՝ ժողովրդավարական նորարարությունների մասշտաբավորմանը նպաստելու նպատակով։
Մրցույթը բաց է տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ՀԿ-ների, հետազոտական խմբերի, կոոպերատիվների եւ որոշակի առաքելություն հետապնդող ընկերությունների համար։
Պիլոտավորման ծրագիրն աջակցում է (մինչեւ 100,000 եվրո) այն թիմերին, որոնք փորձարկում են համարձակ նոր գաղափարներ՝ ժողովրդավարական նորարարությունները մասշտաբավորելու նպատակով։
Թվինինգ ծրագիրն օգնում է «մենթոր-մենթի» համայնքներին (մինչեւ 65,500 եվրո յուրաքանյուր համայնքի համար)՝ փորձված մասշտաբային մոտեցումները հարմարեցնելու նոր համատեքստերին։
ScaleDem-ը խորհուրդ է տալիս դիմելուց առաջ լրացնել իր կարճ հետաքրքրության հայտարարագիրը (ըստ ցանկության, վերջնաժամկետը՝ 2026 թվականի հունվարի 31)՝ իրավասությունը ստուգելու եւ ձեր նախագծին ամենահարմար ծրագիրը (EUSurvey — Հարցում) ստուգելու համար։
Հայտերի ներկայացման ժամանակահատվածում ScaleDem-ը կանցկացնի նաեւ երկու առցանց տեղեկատվական հանդիպում: Գրանցումը պարտադիր է վեբկայքի միջոցով:
Դիմումների ընդունման վերջնաժամկետը մարտի 31-ն է։
Իմացիր ավելին
Հայտամրցույթի հայտարարություն
Բոլոր ուղեցույցները, ՀՏՀ-ները եւ առցանց ձեւանմուշները հասանելի են ScaleDem-ի վեբկայքում