Փետրվարի 19-ին կայացավ Կանաչ ագրոտեխնոլոգիական ինկուբատորի չորրորդ շրջափուլի դեմո օրը
Փետրվարի 19-ին Synergy Business Centre–ում կայացավ Կանաչ ագրոտեխնոլոգիական ինկուբատորի չորրորդ շրջափուլի դեմո օրը։ Միջոցառմանը մասնակցում էին գյուղ ոլորտի առաջատար կազմակերպությունների, վենչուրային ֆոնդերի, ներդրումային ընկերությունների և ագրոտեխնոլոգիական ստարտափների բազմաթիվ ներկայացուցիչներ։
«Եվրոպական միությունը նպատակ ունի խթանելու նորարարությունը անվտանգ և կայուն արտադրական գործընթացներ ապահովելու համար: ՏՏ ոլորտի և գյուղատնտեսության միջև կապը խթանելով՝ Եվրոպական միությունը շարժում կստեղծի Հայաստանում ոլորտի արդիականացման ուղղությամբ», – նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը։
Օրվա ընթացքում 8 մասնակից թիմերը ներկայացրեցին իրենց լրամշակված նախագծերը, և ընտրվեցին 3 լավագույնները։
Մրցույթը կօգնի ստեղծել սոցիալական ազդեցություն, նպաստել Հայաստանի տնտեսության կայուն և կանաչ զարգացմանը։
Այսպիսով ավարտվեց շուրջ 5 ամիս տևած Կանաչ ագրոտեխնոլոգիական ինկուբատորի չորրորդ շրջափուլը։
Այս միջոցառումն իրականացվում էր «ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն» (EU-GAIA) ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության կողմից։
Մրցույթն իրականացվում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնի (ICARE) հիմնադրամի և «Nation in Action» ՀԿ-ի կողմից: