Skip to main content

Նորարարական դրամաշնորհների հայտամրցույթ

Մեկնարկում է նորարարական դրամաշնորհների հայտամրցույթ՝ ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» ծրագրի շրջանակում: Դրամաշնորհների նպատակն է ներմուծել քաղաքային թափոնների կառավարման և կենցաղային վտանգավոր թափոնների կառավարման նորարար և խելացի լուծումներ: Դրամաշնորհրները բաց են ՓՄՁ-ների, գիտահետազոտական և/կամ զարգացման հաստատությունների և բարձրագույն ուսումնական հաստատությունների մասնակցության համար, որոնք ցանկանում են մշակել քաղաքային թափոնների կառավարման և կենցաղային վտանգավոր թափոնների կառավարման  նոր և հնարամիտ լուծումներ: ԵՄ-ը կտրամադրի ֆինանսավորում ընտրություն անցած գործողությունների ընդհանուր արժեքի 90%-ի չափով։ Առաջարկվող գործողությունների բյուջեները՝ 25-ից մինչև 45 հազար եվրո:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2023 թվականի ապրիլի 7-ը, Հայաստանի ժամանակով ժամը 24:00-ը: Դիմորդի ուղեցույցը և այլ փաստաթղթեր հասանելի են առցանց՝ https://www.hazardouswm.eu/innovation_grants.html:

Բոլոր հետաքրքրված դիմորդները հրավիրվում են մասնակցելու 2023 թվականի մարտի 10-ին, Հայաստանի ժամանակով 15:00-ին (GMT +4; 12:00 ԿԵԺ) կայանալիք տեղեկատվական առցանց հանդիպման: Գրանցվելու համար խնդրում ենք անցնել հատևյալ հղմամբ՝ https://us02web.zoom.us/meeting/register/tZ0oc-Cgqz0oGtcC6YNnrXBdZQQ7KICs6-p0