Հայտերի ընդունման կոչ ՀՀ Սյունիքի մարզի փոքր եւ միջին ձեռնարկություններին աջակցող կազմակերպությունների համար

«Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնության» շրջանակում եւ Եվրոպական միության ու Ավստրիական զարգացման գործակալության կողմից համաֆինանսավորվող R2D Սյունիք ծրագիրը հայտարարում է դրամաշնորհների մրցույթ տեղական փոքր եւ միջին ձեռնարկություններին աջակցող կազմակերպությունների համար։
Այս աջակցությունն ուղղված է այն կազմակերպություններին, որոնք Սյունիքի մարզում նպաստում են կամ կնպաստեն գյուղատնտեսության /գյուղմթերքի վերամշակման (բացի առաջնային արտադրությունից), արդյունաբերության եւ զբոսաշրջության ոլորտներում գործող ՓՄՁ-ների զարգացմանը։
R2D Սյունիք ծրագիրը կօգնի ուժեղացնել այս կազմակերպությունների կարողությունները, հասանելի դարձնել անհրաժեշտ ծառայությունները մասնավոր հատվածի համար, եւ միաժամանակ նպաստել տարածաշրջանի տնտեսական առաջընթացին, կյանքի որակի բարելավմանը եւ խոցելի խմբերի ընդգրկմանը՝ պահպանելով գենդերային հավասարության սկզբունքը։
Կոչը բաց է բիզնեսի աջակցման կազմակերպությունների, մասնագիտական կրթական հաստատությունների, ոլորտային ասոցիացիաների եւ միությունների, հետազոտական եւ նորարարական կենտրոնների, ոչ առեւտրային կազմակերպությունների համար։
Դրամաշնորհային աջակցության չափը կազմում է մինչեւ 30,000 եվրո։
Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել մինչեւ ս.թ. ապրիլի 27-ը։
«Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնությունը» Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ), Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ), ԵՄ անդամ երկրների, ինչպես նաեւ գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է նպաստել Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը:
Իմացիր ավելին
The post Հայտերի ընդունման կոչ ՀՀ Սյունիքի մարզի փոքր եւ միջին ձեռնարկություններին աջակցող կազմակերպությունների համար appeared first on EU NEIGHBOURS east.
Նորություններ

Հայկական ծաղիկների միջազգային դեբյուտը Նիդեռլանդներում անցկացվող IFTF 2026-ում

Բացահայտե՛ք նոր մշակույթներ համեղ և կայուն սնվելու միջոցով

International Day to End Impunity for Crimes against Journalists: EU calls on all states to protect journalists and investigate crimes against them

For Armenian producers looking to sell to new markets, the EU is a big opportunity. So what does it take to export Armenian products to the EU market of 450 million consumers?
