Skip to main content

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Եվրամիությունը բազմաթիվ եղանակներով նպաստում է ԵՄ-Հայաստան հարաբերությունների կայացմանը: Հարաբերությունների զարգացմանը նպաստելու ամենահեռանկարային ուղիներից մեկը կրթության ոլորտում համագործակցության զարգացումն է։ 2022 թվականի աշնանը, «Կրթություն. համագործակցություն հանուն հզոր ապագայի» խորագրով տեղեկատվական արշավը նվիրվեց կրթության ոլորտում համագործակցության տարբեր ասպեկտների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։

Արշավը մեկնարկեց սեպտեմբերին յուրօրինակ հիբրիդային միջոցառմամբ: Միջոցառումն իրենից ներկայացնում էր պանելային քննարկում նվիրված Հայաստանի կրթության ոլորտի զարգացման հեռանկարները ներկայացնող նախաձեռնություններին:

Միջոցառման փակման մասը կազմված էր Գյումրիից, Վանաձորից և Երևանից տաղանդավոր երիտասարդ կատարողների դասական կատարումներով, որոնց մինչ բեմ բարձրանալն ու ԵՄ միջոցառման հյուրերի առջև հանդես գալը  հնարավորություն էր ընձեռնվել մասնակցելու եռօրյա վարպետության դասերի՝ եվրոպայում դասական երաժշտական կրթություն ստացած տենոր Հայկ Վարդանյանի ղեկավարությամբ: Միջոցառումը հեռարձակվել է YouTube-յան ուղիղ եթերում, հետագայում Facebook հրապարակման և YouTube-ում ներկայացմամբ։

Արշավի տեղեկատվական բաղադրիչները ներառում էին ԵՄ կողմից ֆինանսավորվող կրթական ծրագրերի ներկայացում հեռուստաեթերի և սոցիալական հարթակների միջոցով․

– Հանրային հեռուստաընկերության և «Շանթ» հեռուստաընկերության առավոտյան շոուներին հարցազրույցները միջոցով՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի վաղ մանկության զարգացման և Նոր Արար կրթական ՀԿ-ի տառաչանաչության բարելավման ծրագրի ներկայացուցիչները․ հետագայում՝  ավելի ընդլայնված լուսաբանման համար հաղորդումների տեսագրությունները տարածվել են նաև սոցիալական մեդիայի միջոցով,

– Erasmus և ԳՏՃՄ ծրագրի շահառուների մասին պատմող կարճ տեսանյութերը սոցիալական մեդիայի միջոցով տարածում։

Որպես արշավի ամփոփում, սոցիալական մեդիայի միջոցով ներկայացվել է անիմացիոն ինֆոգրաֆիկ տեսանյութ, որն ընդգրկում է վերջին 5 տարիների համագործակցության ընթացքում իրականացված բոլոր նախագծերի միջոցով ստեղծված ողջ արժեքը։