Skip to main content

«ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅուն ՏԵՔՍՏԻԼի ԵՎ ՀԱԳՈՒՍՏԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ»

Վերապատրաստման դասընթաց խորհրդատուների համար  

Սիրով տեղեկացնում ենք ձեզ՝ Կայունության ստանդարտներին համապատասխանություն, դասըթացավարների/խորհրդատուների վերապատրաստման դասընթացի (ToT) մասին, որի նպատակն է տեքստիլի և հագուստի արտադրության ոլորտում գործող ՓՄՁ-ներին աջակցել համապատասխանելու կայունության միջազգային չափանիշներին և բարձրացնել նրանց մրցունակությունը գլոբալ շուկաներում:

Վերապատրաստման այս դասընթացը  Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և Միջազգային Առևտրի Կենտրոնի կողմից իրականացվող՝ «Հագուստի և ագրոբիզնեսի կայուն արժեշղթաների կառուցում Հայաստանում» ծրագրի կարևոր նախաձեռնություններից է, որը  կիրականացվի ՎԶԵԲ-ի «Խորհրդատվություն փոքր և միջին բիզնեսներին Հայաստանում» ծրագրի հետ սերտ համագործակցությամբ։

 Ծրագրի մասին․

Դասընթացավարների/խորհրդատուների համար նախատեսված Կայունության ստանդարտներին համապատասխանության վերաբերյալ այս եռօրյա վերապատրաստման ծրագրի (ToT) նպատակն է զարգացնել տեղական փորձագիտական կարողությունները՝ մասնագետներին զինելով գիտելիքներով և գործիքակազմով՝ կայուն արտադրական պրակտիկաներ ներդնելու համար։ Այս ծրագիրը հնարավորություն կտա մասնակիցներին հետագայում ուղղորդել տեքստիլ և հագուստի արտադրության ոլորտի ՓՄՁ-ներին՝ համապատասխանելու կայունության ստանդարտներին, կողմնորոշվելու ԵՄ կարգավորումների մեջ և բարձրացնելու նրանց մրցունակությունը գլոբալ շուկաներում։

      Հիմնական թեմաներ․

Օր 1․ Ներածություն տեքստիլի և հագուստի արտադրության ոլորտում կայունության վերաբերյալ

  • Ոլորտի կայունության հիմնական խնդիրները:
  • Մատակարարների ընտրության պատասխանատու պրակտիկա:
  • Կայունության հետ կապված կարգավորումներ ԵՄ-ում և այլուր, ներառյալ պատշաճ ուսումնասիրության սկզբունքները (due-diligence principles):
  • Ոլորտի նախաձեռնությունների և մասնավոր ընկերությունների պրակտիկայի ակնարկ
  • Կայունության ստանդարտների ներկայացում (օրինակ՝  BSCI, Sedex SMETA, WRAP) և ITC Standards Map tool)։
  • Ռեսուրսների արդյունավետության և շրջանաձև տնտեսության սկզբունքները:

Օր 2․ Միջազգային առևտրի կենտրոնի (ITC) մեթոդաբանությունը կայունության ստանդարտներին ՓՄՁ-ների համապատասխանության վերաբերյալ

  • Բացերի գնահատում և կայունության դիագնոստիկա։
  • Համապատասխանության բացերը վերացնելու համար գործողությունների ծրագրի մշակում։
  • Կայունության միջամտությունների ծախսերի և օգուտների վերլուծություն։
  • Աուդիտի և սերտիֆիկացման գործընթացների ակնարկ։
  • Դեպքերի ուսումնասիրություն և խմբային աշխատանք գործնական կիրառման համար։

Օր 3․ Գործնական կիրառում

  • Այցելություն ընկերություն և բացերի գնահատման վարժության իրականացում տեղում։
  • Կայունության համապատասխանության գործողությունների ծրագրի օրինակի պատրաստում։

Սպասվող արդյունքներ․

Դասընթացն ավարտելուց հետո մասնակիցները կստանան՝

  • Համապարփակ պատկերացում՝ կայունության հիմնական մարտահրավերների և պատասխանատու մատակարարման պրակտիկաների վերաբերյալ։
  • Հմտություններ՝ արդյունավետորեն կողմնորոշվելու կայունության ստանդարտներում, դրանց պահանջներում և աուդիտների գործընթացներում։
  • Գիտելիքներ՝ տեքստիլի և հագուստի արտադրության ոլորտում ռեսուրսների արդյունավետության և շրջանաձև տնտեսության սկզբունքների մասին:
  • Հմտություններ՝ աջակցելու ՓՄՁ-ներին հասնելու կայունության ստանդարտներին համապատասխանության ՝ ITC-ի ապացուցված մեթոդաբանության միջոցով:
  • Փորձառություն՝ բացերի գնահատման, ինչպես նաև գործողությունների պլանների մշակման և համապատասխանության պահանջների լուծման գործում։

Դասընթացի լեզուն՝ անգլերեն։

Թիրախային լսարան և մասնակցության ընթացակարգ.  Վերապատրաստման դասընթացին (ToT) մասնակցության տեղերը սահմանափակ են, և առաջնահերթությունը կտրվի այն դասընթացավարներին/խորհրդատուներին, ովքեր լավագույնս համապատասխանում են հետևյալ չափորոշիչներին.

Հիմնական չափորոշիչներ

  • Սոցիալական և աշխատանքային պրակտիկաների լավ իմացություն։
  • Որակի կառավարման խորհրդատվական փորձ։
  • Անգլերենի միջին կամ միջինից բարձր իմացություն, քանի որ դասընթացն անցկացվելու է անգլերեն լեզվով։

Նախընտրելի չափորոշիչներ

  • Տեքստիլի և հագուստի արտադրության ոլորտում գործող ընկերությունների կամ կազմակերպությունների հետ պրակտիկ աշխատանքային փորձ։
  • Տեքստիլի և հագուստի արտադրության ոլորտում մատակարարումների, արտադրության, արտադրանքի մշակման կամ կայուն պրակտիկաների ներդրման փորձ։
  • Վերապատրաստման ծրագրերի մշակման և իրականացման փորձ:

Եթե ​​դուք ցանկանում եք մասնակցել այս նախաձեռնությանը և համապատասխանում եք վերը նշված պահանջներին, խնդրում ենք լրացնել հետևյալ  հայտաձևը։   

Մենք խրախուսում ենք վաղաժամ հայտադիմումները, քանի որ տեղերը սահմանափակ են!!

Ե՞րբ և որտե՞ղ․ վերապատրաստման դասընթացը տեղի կունենա  2025թ․-ի ապրիլ/մայիս ամիսներին Երևան քաղաքում։ Ճշգրիտ ամսաթվերի և վայրի վերաբերյալ հավելյալ կտեղեկացնենք:

Դիմելու վերջնաժամկետ․  փետրվարի 28, 2025թ․։

Միջազգային առևտրի կենտրոնի մասին (ITC)․ www.intracen.org

Միջազգային առևտրի կենտրոնը (ITC) Առևտրի համաշխարհային կազմակերպության և ՄԱԿ-ի համատեղ զարգացման գործակալությունն է, որը զարգացող և անցումային երկրներում զարգացնում է փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) մրցունակությունը և աջակցում է ներառական առևտրին՝ որպես ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին հասնելու միջոց:

«Հագուստի և ագրոբիզնեսի կայուն արժեշղթաների կառուցում Հայաստանում» ծրագրի մասին

«Հագուստի և ագրոբիզնեսի կայուն արժեշղթաների կառուցում Հայաստանում» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է Միջազգային առևտրի կենտրոնի կողմից՝ սերտ համակարգելով ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ։

Ծրագիրը նպաստում է Հայաստանի ռազմավարական այնպիսի առաջնահերթությունների իրագործմանը, ինչպիսիք են հավելյալ արժեքի ստեղծումը, արտահանման շուկաների և ապրանքների դիվերսիֆիկացիան։ Ծրագրի շեշտը դրված է առևտրային կապերի ընդլայնման, ինչպես նաև զարգացման հեռանկար ունեցող առևտրային նոր ուղիների վրա, ինչպիսին է նաև էլեկտրոնային առևտուրը:

Building Sustainable Apparel and Agribusiness Value Chains in Armenia (eu4business.am)

Հավելյալ տեղեկատվության համար դիմեք․

Լիլիթ Ափուջանյանին
Ազգային ծրագրի ղեկավար
Էլ․փոստ՝ lapujanyan@intracen.org
Հեռ․՝ +37495110880