Skip to main content

Դիմի՛ր հիմա. նոր հայտամրցույթ՝ երիտասարդ եվրոպական դեսպան դառնալու համար

Եթե դու 16-ից 26 տարեկան ես եւ հանդիսանում ես Արեւելյան գործընկերության վեց երկրներից մեկի (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա եւ Ուկրաինա), Եվրոպական միության անդամ երկրի կամ Միացյալ Թագավորության* քաղաքացի, ապա կարող ես մինչեւ հոկտեմբերի 1-ը դիմել եւ միանալ «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությանը։

Նոր ընդունելության մեկնարկը տրվել է սեպտեմբերի 4-ին «EU NEIGHBOURS east» ծրագրի կողմից: Դիմելու համար անհրաժեշտ է համապատասխանել հետեւյալ չափանիշներին.

  • Լինել Արեւելյան գործընկերության վեց երկրներից մեկի (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա կամ Ուկրաինա), Եվրոպական միության անդամ երկրի կամ Մեծ Բրիտանիայի քաղաքացի,
  • Լինել 16-ից 26 տարեկան,
  • Վարժ տիրապետել անգլերեն լեզվի,
  • Հետաքրքրված լինել ԵՄ հարցերով եւ ԵՄ-ի ու քո երկրի միջեւ գործընկերությամբ եւ համագործակցությամբ,
  • Հետաքրքրված լինել հանրային դիվանագիտությամբ ու հանրային լուսավորչական գործունեությամբ եւ պատրաստ լինել կիսվել գիտելիքներով, փորձով եւ տեղեկատվությամբ,
  • Ունենալ մոտիվացիա՝ նպաստելու քո համայնքի եւ երկրի զարգացմանը,
  • Հետաքրքրված լինել կամավորական գործունեությամբ եւ պատրաստ լինել բավարար ժամանակ հատկացնել հասարակական գործունեությամբ զբաղվելու համար:

Հաջողակ թեկնածուները կներգրավվեն առցանց եւ երկխոսության վրա հիմնված գործունեության մեջ ու կներկայացնեն իրենց երկրների երիտասարդներին ինչպես տանը, այնպես էլ արտերկրում: Ավելին իմանալու համար այցելիր դիմումի ներկայացման հատուկ էջ:

Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել այս դիմումի ձեւը։ Վերջնաժամկետը սահմանված է մինչեւ 2023 թվականի հոկտեմբերի 1-ի կեսգիշեր (կենտրոնական եվրոպական ժամանակով)։ Դիմորդներին առաջարկվում է ներկայացնել իրենց մոտիվացիան եւ կատարել ստեղծագործական առաջադրանք՝ ի լրումն իրենց դիմումի։

«Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությունն ապաքաղաքական, կամավորական, կենսունակ հաղորդակցական ցանց է, որը կապում եւ բարեկամության կամուրջներ է կառուցում Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի եւ ԵՄ անդամ երկրների ու Միացյալ թագավորության երիտասարդների միջեւ։

Իմացիր ավելին

Հայտարարություն

Դիմումի էջ

Հաճախ տրվող հարցեր «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնության մասին

Ծանոթացիր գործող դեսպանների հետ
*Միացյալ Թագավորությունը ներկայացնող երիտասարդները «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությանը մասնակցում են դրա ստեղծան օրվանից՝ 2016 թվականից՝ մինչ օրս, եւ հիմա էլ իրավասու են միանալու երիտասարդ եվրոպական դեսպանների ցանցին:

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

1 Հոկտեմբերի, 2023

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿ

Ծրագրային առաջարկների ընդունման հայտարարություններ