Skip to main content

Եվրոպական միության կողմից հայտարարվել է նոր հայտամրցույթ՝ «Հզորացնել քաղաքացիական հասարակությունը որպես փոփոխությունների մղող շարժիչ ուժ» (EuropeAid/183606/DD/ACT/AM).

Հայտամրցույթի գլոբալ նպատակն է ամրապնդել  Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների` որպես վստահելի, անկախ և արդյունավետ դերակատարների կարողությունները և բարձրացնել նրանց դիմակայունությունը:

Հայտամրցույթի առաջնահերթությունները հետևյալն են.

1.       Բարձրացնել Հայաստանի անկախ լրատվամիջոցների և լրագրողների ազատ, էթիկապես ու մասնագիտական գործունեություն իրականացնելու կարողությունները՝ նրանց տրամադրելով վերապատրաստումներ, իրավաբանական աջակցություն և տեխնոլոգիական գործիքներ, որոնք կբարելավեն հետաքննական լրագրությունը և կտրամադրեն հակազդեցություն ապատեղեկատվությանը։

2.       Բարձրացնել Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ-ներ) կարողությունները, կայունությունը և ազդեցությունը՝ նրանց կազմակերպչական կարողությունները, ֆինանսական դիմակայունությունը և քաղաքական երկխոսության, պաշտպանություն և ծառայությունների մատուցման ոլորտներում արդյունավետ մասնակցության կարողությունները զարգացնելու միջոցով։

Ծրագիրը բաղկացած է հետևյալ երկու (2) լոտերից․
ԼՈՏ 1․ ԶԼՄ-ների ազատություն և արհեստավարժություն՝ Աջակցության չափագումարը՝ 970,000 եվրո
ԼՈՏ 2․ Հայաստանում քաղաքացիական հասարակության հզորացում՝  Աջակցության չափագումարը՝ 3,000,000 եվրո

2025 թվականի ապրիլի 2-ին Երևանի ժամանակով ժամը 14:00 տեղի կունենա տեղեկատվական հանդիպում: Խնդրում ենք գրանցվել մինչև ս․թ․ մարտի 28-ը, DELEGATION-ARMENIA-CALLS-FOR-PROPOSAL@eeas.europa.eu էլեկտրոնային հասցեով։
Հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2025 թ․ ապրիլի 05-ը, ժամը 12:00 (ԿԵԺ / Բրյուսել)
Հետևյալ հղմամբ կարող եք ծանոթանալ հավելյալ մանրամասներին՝ https://webgate.ec.europa.eu/online-services/#/