ԵՄ առևտրային արտոնություններից օգտվելու գործնական ուղեցույց՝ հայաստանցի արտահանողների համար

Հրապարակվել է Եվրոպական միության կողմից Հայաստանին տրամադրված առևտրային արտոնություններից օգտվելու գործնական ուղեցույցը, որը մշակվել է Միջազգային առևտրի կենտրոնի փորձագետների կողմից՝ ԵՄ ֆինանսական աջակցությամբ։ Այն օգնում է արտահանողներին հասկանալ այդ արտոնությունների էությունը, գնահատել սեփական պատրաստվածությունը և քայլ առ քայլ անցնել գրանցման գործընթացը։
Ուղեցույցը ներկայացնում է, թե ինչ են իրենցից ներկայացնում այդ արտոնությունները, ինչ հնարավորություններ են ընձեռում հայաստանցի արտահանողներին և ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել դրանցից օգտվելու համար։ Գործնական կիրառությունն ավելի դյուրին դարձնելու նպատակով՝ համապատասխան իրավական ակտերի, տեղեկատվական համակարգերի և առցանց հարթակների հիշատակումներն ուղեկցվում են ակտիվ հղումներով։
Ձեռնարկը ներառում է նաև հաճախ տրվող հարցերի բաժին և ինքնաստուգման հարցաշար՝ գործընթացում հեշտությամբ կողմնորոշվելու համար։
Անհրաժեշտ նյութերը հայերենով մեկ տեղում.
Ուղեցույց – արտոնությունների, պայմանների և ինքնաստուգման հարցաշարի ամբողջական նկարագրություն:
Ինտերակտիվ սխեմա – արտահանման գործընթացի տեսողական ուղեցույց:
Տեսաուղեցույց – ինչպես ճիշտ լրացնել հայտը REX համակարգում:
Հաճախ տրվող հարցեր – գործնական պարզաբանումներ արտահանողների համար:
Մանրամասն տեղեկատվություն – ծրագրի և պայմանների վերաբերյալ:
Իմացեք ավելին




