ԴԻՄԱԿԱՅՈՒՆ ՍՅՈՒՆԻՔ ԹԻՄ ԵՎՐՈՊԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

«Եվրոպական միությունը հանձնառություն է ստանձնել Հայաստանի կառավարության հետ համատեղ աշխատանքի միջոցով նպաստել առավել կարիքի մեջ գտնվող մարզերի զարգացմանը։ Մենք գոհունակությամբ ենք արձանագրում, որ Եվրոպական միությունը, ԵՄ անդամ պետություններից՝ Ավստրիան, Ֆրանսիան, Գերմանիան, Լեհաստանը և Շվեդիան, ինչպես նաև Շվեյցարիան և Եվրոպական ներդրումային բանկը մեկտեղել են իրենց ջանքերը հանուն Սյունիքում փոխակերպող ազդեցության», – իր խոսքում ընդգծել է դեսպան Անդրեա Վիկտորինը։ 


«Թիմ Եվրոպա» գաղափարն ի սկզբանե հղացել է որպես Քովիդ-19 համավարակին Եվրոպական միության միասնական արձագանքն ուղենշող  մոտեցում: Ապա այն վերածվել է շոշափելի, փոխակերպող ազդեցություն ունենալու նպատակին ծառայող համատեղ նախաձեռնությունների ձևաչափի, որը կոնկրետ ոլորտների շուրջ է համախմբում Եվրամիության, նրա անդամ պետությունների, համախոհ արտաքին գործընկերների և եվրոպական ֆինանսական հաստատությունների ջանքերը:

Դիտեք ստորև ներկայացված տեսանյութն ավելին իմանալու «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» և Սյունիքի մարզի դիմակայունության ամրապնդման համար իրականացվելիք ծրագրերի մասին, որոնք իրականացվելու են մեկտեղելով Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաև որպես արտաքին գործընկեր հանդես եկող Շվեյցարիայի ջանքերը։

Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
©Եվրոպական միություն, 2022