Հայաստանի էներգետիկ ապագան՝ ԵՄ աջակցությամբ
ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում ներդրված արևային էներգիայի և էներգաարդյունավետության տեխնոլոգիաներն օգնում են Հայաստանին և նրա համայնքներին դառնալ ավելի ինքնաբավ, դիմակայուն և էկոլոգիապես մաքուր։ Թիրախավորելով Լոռու, Տավուշի, Շիրակի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերը՝ ծրագրի շրջանակներում վերանորոգվել է 15 մանկապարտեզ՝ ներառյալ էներգաարդյունավետության արդիականացումը և սեյսմիկ անվտանգության բարելավման աշխատանքները․ արդիականացման աշխատանքներ են իրականացվել 47 հանրային շենքերում, և ոչ միայն։ Էներգաարդյունավետության նման լուծումները թույլ են տալիս դպրոցներին, առողջապահական կենտրոններին և համայնքային կառույցներին գործել ավելի հուսալի, ծախսարդյունավետ և անվտանգ պայմաններում:
Դիտե՛ք տեսանյութը մինչև վերջ՝ պարզելու համար, թե ինչպես են այս բարելավումները ոչ միայն hազարավոր դրամների կոմունալ ծախսեր խնայում, այլև ակտիվորեն ստեղծում ավելի անվտանգ, տաք ու պայծառ պայմաններ բազմաթիվ երեխաների և համայնքների համար ողջ երկրում։ Դե ինչ, անցնենք առաջ և տեսնենք արդյունքները։
Նորություններ

ՎԶԵԲ-ը, ԵՄ-ն և «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ը աջակցում են Հայաստանում փախստականներին և երիտասարդներին

Ֆոն դեր Լայեն. Եվրոպական միությունը Հայաստանի համար նախապատրաստում է 50 միլիոն եվրոյի աջակցության փաթեթ՝ Ռուսաստանի կողմից արտահանման սահմանափակումներից հետո

Հայաստան․ ՎԶԵԲ-ը 2026 և 2027 թթ-ին 5,5 տոկոսի տնտեսական աճ է կանխատեսում

Պայքար ապատեղեկատվության դեմ. Հայաստանում գործարկվել է «iVerify Armenia» հարթակը
