Skip to main content

ԵՄ-ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ


Եվրոպական միությունը հաստատել է 14.2 մլն եվրո դրամաշնորհը Հայաստանին


Օգոստոսի 2, 2022
Եվրոպական միությունը հաստատել է «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» և «Հայաստանի ՔՈՎԻԴ-19 դիմակայման պայմանագիր» բյուջետային աջակցության ծրագրերի շրջանակում դրամաշնորհի ձևով 14.2 մլն ԵՎՐՈ հատկացման փոխանցումը Հայաստանի Հանրապետությանը։ Փոխանցման հաստատման որոշումը կայացվել է հաշվի առնելով ընտրված ոլորտային ուղղություններում առաջընթացի գնահատման դրական արդյունքները, մակրոտնտեսական կայունությունը, պետական ֆինանսների կառավարման և պետական բյուջեի թափանցիկությունը։ «Այս հատկացումը Եվրոպական միության և Հայաստանի կառավարության միջև հաջող համագործակցության արդյունք է, և արտացոլում է համավարակի հետևանքներից վերականգնման և ՀԸԳՀ համաձայնագրի իրականացման Կառավարության հանձնառությունը»,- նշել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։

Հիմնադրվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ներառական «Արդուկ» սոցիալական ձեռնարկությունը


Հուլիսի 29, 2022
«Արդուկ» սոցիալական ձեռնարկության բացման առթիվ  Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն իր բացման խոսքում նշեց, «Ոչ ոք չի կարող լիարժեք պատկերացնել թե ինչ խոչընդոտների, դժվարությունների ու սահմանափակումների է բախվում հաշմանդամություն ունեցող երեխաների մայրը։ Այս ներառական ծրագիրը վառ օրինակ է, առ այն՝ որ հասարակությունը կարող է տեղ տալ, ներառել և ապահովել հավասար իրավունքներ ու հնարավորություններ բոլորի համար, որ համայնքը կարող է իր խնամքի տակ առնել ամենախոցելիներին։ Դուք ցույց եք տալիս, որ դա հնարավոր է։ Շնորհակալ ենք»«Արդուկ» սոցիալական ձեռնարկությունը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից, Impact Hub Yerevan-ի և Iris Business Incubator-ի շրջանակներում հաշմանդամ երեխաների մայրերին ընձեռում է տան պայմաններում աշխատանքի հնարավորություն՝  կատարելու հագուստի լվացում և արդուկ չլինելով երեխաներից հեռու։

Մեկնարկել է «KATAPULT ստեղծագործական աքսելերատոր ծրագիրը»՝ օգնելու Հայաստանի ստեղծագործական արդյունաբերություններին


Հուլիսի 12, 2022
Հուլիսի 12-ին ԵՄ կողմից ֆինանսավորվող «Հայաստանում ստեղծագործական արդյունաբերությունների զարգացման կատալիզացումը» ծրագրի շրջանակներում մեկնարկեց «KATAPULT ստեղծագործական աքսելերատոր ծրագիրը»։ Այն իրականացվելու է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) և «Creative Armenia» մշակութային հիմնադրամի կողմից։ Այս առիթով փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, էկոնոմիկայի նախարարության, ՀԲԸՄ-ի և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության միջև։ «Ստեղծարարությունը պահանջում է իրավական դաշտ, վստահելի գործընկերներ, ամուր ցանցեր, նորարար դերակատարներ, հատուկ և այլընտրանքային ֆինանսավորում ու մշտական, համագործակցային և մասնակցային աշխուժություն: Ապահովել միջավայր և լավագույն պայմաններ բարեկեցության և կենսաապահովման աղբյուր համարվող ստեղծարարության համար՝ ահա՛, թե ինչի մասին է այս նախագիծը», – նշեց Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության ղեկավար Ֆրանկ Հեսսը։

Համայնքավար տեղական զարգացման մոտեցումների փորձարկումը Լոռվա և Տավուշի մարզերում


Հուլիսի 10, 2022
Հուլիսի 10-ին Լոռու և Տավուշի մարզերի 5 Տեղական Գործող Խմբերի (ՏԳԽ) ներկայացուցիչներ հավաքվեցին Դիլիջանում՝ գործընկերության համաձայնագրեր ստորագրելու, գյուղական համայնքների զարգացման մոտեցումների փոխանակման և իրենց տեղական արտադրանքը ցուցադրելու համար: ՏԳԽ-ները կնպաստեն Լոռու և Տավուշի մարզերի գյուղական բնակչության ներառական և կայուն աճին և գյուղական բնակչության կենսամակարդակի բարելավմանը LEADER / Համայնքավար տեղական զարգացման մոտեցումների փորձարկման միջոցով, որն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման գործակալության և ՄԱԿ-ի Պարենի ու գյուղատնտեսության կազմակերպության կողմից LEAD4Լոռու և Տավուշի մարզերի ծրագրի շրջանակներում: «Մենք աջակցում ենք Հայաստանում LEADER-ի փորձարկմանը Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերում և լիահույս ենք, որ գործընկերության վրա խարսխված այս մոտեցումը կհաջողի Հայաստանում և կվերածվի տեղական զարգացման համար օգտակար ինստիտուցիոնալ գործիքի»,- իր ուղերձում նշեց Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը։

Համայնքավար տեղական զարգացման մոտեցումների փորձարկումը Լոռվա և Տավուշի մարզերում


Հուլիսի 11, 2022
Եվրոպական միությունը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին` որպես COVID-19 համաճարակին ուղղված ազգային արձագանքի շարունակական աջակցության մաս նվիրաբերել են սառցարան-մեքենա: Սառցարան-մեքենա հագեցած է ինքնավար էլեկտրական ապահովվածությամբ և դիզելային գեներատորով՝ պահպանելու պատվաստանյութի անվտանգությունն ու արդյունավետությունը 24 ժամ շարունակ՝ շաբաթը 7 օր՝ ներառյալ արտակարգ իրավիճակների և էլեկտրաէներգիայի բացակայության դեպքում: «ԵՄ-ն շարունակում է մասնակցել ողջ աշխարհում առողջապահական համակարգերի ամրապնդմանը և COVID-19-ի հաղթահարմանն ուղղված ջանքերին։ Սառցարան-մեքենան ևս մեկ ներդրում է պատշաճ սառնարանային սարքավորումների ապահովման և ողջ Հայաստանի տարածքով պատվաստանյութերի տեղափոխման գործում։ Մենք ուրախ ենք համագործակցել ԱՀԿ-ի և Հայաստանի կառավարության հետ՝ օգնելու մարդկանց մնալ առողջ և դիմակայուն վիրուսի նկատմամբ», – նշեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։

Մեկնարկել է «Կառուցենք կայուն և պրոֆեսիոնալ մեդիա» ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրի շրջանակում Մեդիա կառավարման օնլայն դպրոցը


Հուլիսի 1, 2022
«Կառուցենք կայուն և պրոֆեսիոնալ մեդիա» ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրի շրջանակում, որն իրականացվում է «Deutsche Well» մեդիաընկերության կողմից՝ «BBC Media Action» նախաձեռնության, «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ» հայաստանյան մասնաճյուղի, FACTOR տեղեկատվական կենտրոնի և HETQ Հետաքննող լրագրողների հետ համագործակցությամբ, մեկնարկեց Հայաստանում Մեդիա կառավարման էլեկտրոնային դպրոցը։ Մեդիա կառավարման օնլայն դպրոցն իրականացվում է  Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (MIC) կողմից` նպատակ հետապնդելով բարձրացնել լրատվամիջոցների կառավարման կարողությունները՝ ուշադրության կենտրոնում պահելով  կայունությունը և դիմակայունությունը։
«Լրատվամիջոցների դերն ու պարտականություններն այնքան կարևոր  են ազգ կառուցելու գործում: Լրատվամիջոցները կրթում և տեղեկացնում են, բայց երբեմն կարող են նաև խեղաթյուրել կամ փոխակերպել տեղեկատվությունը: Մանիպուլյացիայի, կեղծ լուրերի և ատելության քարոզների տարածման ռիսկեր միշտ կան: Դինամիկ, բազմակարծ հասարակությանն անհրաժեշտ են ազատ, անկախ, վստահելի և պատասխանատու լրատվամիջոցներ»,- նշեց Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը։

Տավուշի մարզում կայացավ ԳՏՃՄ կրթական ծրագրի բարեփոխումների փորձնական իրականացման առաջին փուլի ամփոփիչ միջոցառումը


Հունիսի 28, 2022
ԵՄ պատվիրակության  համագործակցության ղեկավար Ֆրանկ Հեսսը մասնակցել է Տավուշի մարզում ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում ԳՏՃՄ (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) կրթական ծրագրի բարեփոխումների փորձնական իրականացման առաջին փուլի ամփոփիչ միջոցառմանը: Նա ընդգծեց ԳՏՃՄ ուսուցման բարելավման կարևորությունը՝ վստահեցնելով, որ ԵՄ-ը կշարունակի իր աջակցությունն այս ոլորտում: Նա նաև տեղեկացրեց, որ ներկայումս ԵՄ-ը քննարկում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ հետագա աջակցությունը, որը, ի թիվս այլ հարցերի, կներառի Տավուշում իրականացված պիլոտային ծրագրի արդյունքների և առաջարկությունների կիրառումը 3 այլ մարզերում։

Մեկնարկել է «ԿԱՆԱՉ Հայաստան» հարթակը


Հունիսի 27, 2022
«ԿԱՆԱՉ Հայաստան» հարթակի մեկնարկի առթիվ ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն ընդգծել է «Կանաչ օրակարգը ԵՄ գերակա առաջնահերթություն է Եվրոպայի և Երկիր մոլորակի համար: Կանաչ օրակարգը ներառում է շատ ավելին, քան արտանետումների կրճատումը: Խոսքը մեր տնտեսությունների, հասարակությունների և ոլորտների համակարգային փոփոխությունների մասին է: Հայաստանի պարագայում սա հստակ հնարավորություն է. ավելի կանաչ տնտեսությունը ոչ միայն կբարելավի հայ ժողովրդի կենսորակը, այլև կխթանի կայուն աճ և նոր աշխատատեղեր: Մենք ողջունում ենք «ԿԱՆԱՉ Հայաստան» հարթակի մեկնարկը։ Այն կնպաստի «կանաչ» վերափոխման բաց ու թափանցիկ իրականացմանը՝ պահանջելով բոլոր պետական և մասնավոր շահագրգիռ կողմերի հանձնառության ու ներգրավվածության ապահովումն այս ջանքի ներդրման գործում»:

Եվրոպական միությունն ու անդամ պետությունները հաստատել են «Երկրի մակարդակով իրականացման ծրագիր՝  ՀԱՅԱՍՏԱՆ»-ը


Հունիսի 22, 2022
«Երկրի մակարդակով իրականացման ծրագիր (CLIP)՝ ՀԱՅԱՍՏԱՆ» փաստաթուղթը հաստատվել է Եվրոպական միության և ԵՄ անդամ պետությունների կողմից: Այն հիմնված է 2021-2027 թթ. Բազմամյա ինդիկատիվ ծրագրի (MIP), Մարդու իրավունքների ոլորտում երկրի՝ 2021-2024 թթ. ռազմավարության և Հայաստանի Հանրապետության (Հայաստան) 2021թ գենդերային բնութագրի (CGP) վրա։ «CLIP Հայաստան» փաստաթուղթն ընդգրկում է ինչպես ծրագրային, այնպես էլ քաղաքական հանձնառություններ և առաջարկում կոնկրետ գործողություններ և նախաձեռնություններ՝ մինչև 2025 թվականը Հայաստանի Հանրապետությունում գենդերային հավասարությունը խթանելու համար: Սույն փաստաթուղթը մշակվել է Հայաստանի իշխանությունների, ԵՄ անդամ երկրների, կանանց կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության այլ դերակատարների հետ խորհրդակցությունների արդյունքում:

Մեկնարկեց «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ոլորտում» Թվինինգ ծրագիրը


Հունիսի 13, 2022
Հունիսի 13-ին մեկնարկեց Եվրոպական միության  կողմից ֆինանսավորվող «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ոլորտում» Թվինինգ ծրագիրը: Երկու տարի տևողությամբ և 1 մլն եվրո բյուջե ունեցող ծրագիրը կխթանի բարեվարքությունը և կկանխի կոռուպցիան Հայաստանի պետական ոլորտում։ Ավելի կոնկրետ, ծրագիրը նպատակաուղղված կլինի կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում կրթական ծրագրերի և հանրային իրազեկման միջոցառումների մշակմանն ու կոռուպցիայի կանխարգելման միջավայրի ստեղծմանը միտված ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման միջոցառումների իրականացմանը, ինչպես նաև կխթանի Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացումը: Թվինինգը կիրականացվի Միջազգային իրավական համագործակցության գերմանական (IRZ) հիմնադրամի և Լատվիայի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից՝ համագործակցելով շահառու վարչակազմի հետ՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Հայաստանի Հանրապետություն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի։

Շիրակի մարզն ունի երկու նոր՝ «կանաչ»ստանդարտներով վերազինված գյուղատնտեսական արտադրական տարածք


Հունիսի 8, 2022
Հունիսի 8-ին Շիրակի մարզում պաշտոնապես գործարկվեցին երկու նոր՝ «կանաչ» ստանդարտներով վերազինված գյուղատնտեսական արտադրական տարածքներ։ «Առափի համայնքում «Հարմոնի Ֆարմ»-ը և Ղարիբջանյան համայնքում «Սաննի Ֆուդ»-ը Շիրակի մարզի երկու գյուղատնտեսական տարածքներ են, որոնք վերանորոգվել են Հայաստանում ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնության շրջանակներում. այսօրվա բացումը ցույց է տալիս կանաչ գյուղատնտեսության առավելությունները նաև աշխատատեղերի ստեղծման առումով», – ասաց ԵՄ պատվիրակության միջազգային համագործակցության պատասխանատու Անդրեա Բաջջիոլլին: Արտադրական տարածքները արդիականացվել են նոր, ռեսուրսախնայող տեխնոլոգիաներով՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ և Ավստրիական զարգացման համագործակցության համաֆինանսավորմամբ իրականացվող «ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (EU-GAIA) ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է համատեղ Ավստրիական զարգացման գործակալության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից։ Ծրագրի կառավարության գործընկերն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

E5P բազմա-դոնոր հիմնադրամ․ Երևանի մանկապարտեզների էներգաարդյունավետ վերանորոգում


Հունիսի 19, 2022
Եվրոպական ներդրումային բանկը, բազմադոնոր Արեւելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության (E5P) հիմնադրամը, Կանաչ կլիմայի հիմնադրամը (ԿԿՀ) և ՄԱԶԾ-ը աջակցում են Երևանի մանկապարտեզների էներգաարդյունավետ վերանորոգմանը: Ծրագիրը կբարձրացնի մանկապարտեզների էներգաարդյունավետությունը և դիմադրողականությունը երկրաշարժերի նկատմամբ։ Ակնկալվում է, որ կհիմնանորոգվի 15 մանկապարտեզ, իսկ շուրջ 36 մանկապարտեզ կընդգրկվի՝ որպես Էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի հորիզոնական միջոցառումների շահառու: Ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի թիվ 49 մանկապարտեզը, անցնելով ամբողջական սեյսմիկ վերազինում, շինարարական ամրացում և էներգաարդյունավետության բարձրացում, այժմ բացվում է երեխաների համար։ «E5P հիմնադրամը համատեղում է համաընդգրկուն էներգաարդյունավետությունը, շինարարական, կառուցվածքային և մատչելիության բարելավումները մանկապարտեզներում՝ վերականգնվող էներգիայի աղբյուրների ինտեգրման հետ: Այսպիսով, հանրային տիրույթը կարող է օրինակ հանդիսանալ ավելի լայն հասարակության համար էներգախնայողության միջոցառումներին դիմելու հարցում: Միևնույն ժամանակ, մանկապարտեզների բարենորոգումը նպաստում է ճկունության բարձրացմանը, էներգետիկ ինտենսիվության նվազմանը և հանրային ծառայությունների ոլորտների ներառականությանը»,- նշեց ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը:

Մեկնարկեց «Դիլիջանում և հարակից համայնքներում մասնավոր ոլորտի կողմից ուղղորդվող տնտեսական աճի խթանում» ծրագիրը


Հունիսի 7, 2022
Հունիսի 7-ին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում պաշտոնապես մեկնարկեց «Դիլիջանում և հարակից համայնքներում մասնավոր ոլորտի կողմից ուղղորդվող տնտեսական աճի խթանում» ծրագիրը։ Ծրագիրը նպատակ ունի խթանել բիզնեսի զարգացումը և նպաստել Դիլիջանի համախմբված համայնքում աշխատատեղերի ստեղծմանը ներդրումներ կատարելով կոշտ և փափուկ ենթակառուցվածքներում: Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն իր բացման խոսքում նշեց․ «Եվրոպական միությունը շարունակում է աջակցել Հայաստանի տեղական և մարզային իշխանություններին՝ հավատացած լինելով, որ տեղական դերակատարները կարևորագույն դեր ունեն համայնքային մակարդակում զարգացում և տնտեսական աճ ապահովելու գործում»: Ծրագիրն իրականացվում է Դիլիջանի համայնքապետարանի կողմից, IDEA հիմնադրամի, Զբոսաշրջության և քաղաքաշինության հիմնադրամի և Դիլիջան համայնքային կենտրոնի կողմից Եվրոպական միության ընդհանուր մեկ միլիոն եվրո ներդրման և «IDEA» բարեգործական հիմնադրամի համաֆինանսավորմամբ:

EU4Sevan ծրագիր Կայացավ «Անասնապահության կայուն կառավարումը Սևանա լճի շրջակա միջավայրի բարելավմանն ուղղված» աշխատաժողովը


Հունիսի 6, 2022
EU4Sevan ծրագրի մարզային գրասենյակում հունիսի 6-ին տեղի ունեցավ «Անասնապահության կայուն կառավարումը Սևանա լճի շրջակա միջավայրի բարելավմանն ուղղված» աշխագաժողով: EU4Sevan ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության ու զարգացման նախարարություն (ԳԴՀ ՏՀԶՆ) կողմիցԱշխատաժողովի նպատակն էր ներկայացնել «Գոմաղբի և կաթնամթերքի թափոնների հարակայուն կառավարման փորձնական ծրագիր Գեղարքունիքի մարզում» համակողմանի ուսումնասիրության արդյուքները և քննարկել հաջորդող քայլերի վերաբերյալ մշակված առաջարկությունները: Աշխատաժողովին ներկա էր նաև ԵՄ պատվիրակության միջազգային համագործակցության պատասխանատու Անդրեա Բաջջիոլլին։