Youth@Work. վերապատրաստման դասընթաց՝ ուղղված հոգեկան բարեկեցության միջոցով կարողությունների զարգացմանը

ՍԱԼՏՈ Արեւելյան Եվրոպա եւ Կովկաս ռեսուրսային կենտրոնը եւ Լեհաստանում Էրազմուս+ ազգային գործակալությունը կազմակերպում են երիտասարդական աշխատողների համար նախատեսված վերապատրաստման դասընթաց՝ հոգեկան բարեկեցությունը խթանելու կարողությունները զարգացնելու համար։
Դասընթացը կանցկացվի հուլիսի 6-ից 10-ը Լեհաստանի Օլշտին քաղաքում։
Մասնակիցները կկիսվեն լավագույն փորձով, կսովորեն միմյանցից, կհաստատեն գործնական կապեր եւ կստանան ոգեշնչում ապագա երիտասարդական նախագծեր մշակելու համար։
Այս միջոցառումը կազմակերպվում է Youth@Work գործընկերության շրջանակում, որն Էրազմուս+ ծրագրի միջոցով աջակցում է երիտասարդների զբաղվածությանն ու առաջնորդության եւ բարեկեցության կարողությունների զարգացմանը։
Արեւելյան հարեւանության երկրներից մասնակիցներն ազատված են մասնակցության վճարից։ Կազմակերպիչները կհոգան ճանապարհորդության, կացության եւ սննդի ծախսերը։
Դիմումների ընդունման վերջնաժամկետը մայիսի 3-ն է։
Իմացիր ավելին
The post Youth@Work. վերապատրաստման դասընթաց՝ ուղղված հոգեկան բարեկեցության միջոցով կարողությունների զարգացմանը appeared first on EU NEIGHBOURS east.
Նորություններ

Մեկ պատուհանի սկզբունքով գործող հարթակ՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց աջակցելու համար

Europol celebrates International Day of Police Cooperation

EU greenlights landmark customs reform

EU and its Member States reaffirm their support for effective multilateralism
