Skip to main content

ԵՄ-ն հանուն Սևանի կենսաբազմազանության պահպանության՝ Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման բարելավում:

Նկարագրություն
ԵՄ-ն հանուն Սևանի կենսաբազմազանության պահպանության ծրագրի ընդհանուր նպատակն է ստեղծել Սևանա լճի երկարաժամկետ կայունության համար նպաստավոր միջավայր՝ ինստիտուցիոնալ ամրապնդման, էկոհամակարգի վերականգնման արդյունավետ միջոցառումների, այդ թվում՝ կենսաբազմազանության պահպանման միջոցառումների, ինչպես նաև կայուն ֆինանսավորման միջոցով։
Հատուկ նպատակներ
«ԵՄ-ն հանուն Սևանի կենսաբազմազանության պահպանության՝ Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման բարելավում» ծրագիրը երեք տարի տևողությամբ նախաձեռնություն է, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից։ Ծրագրի ընդհանուր նպատակն է խթանել Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման համար նպաստավոր միջավայր: Սա ներառում է համապատասխան պետական հաստատությունների կառավարման կարողությունների ամրապնդումը, էկոհամակարգերի վերականգնման արդյունավետ միջոցառումների իրականացումը, այդ թվում՝ կենսաբազմազանության պահպանման միջոցառումները, ինչպես նաև կայուն ֆինանսավորման և խրախուսման մեխանիզմների ներդրումը:
Ծրագիրն ունի հետևյալ երեք նպատակները՝
1.Կառավարման և ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում
2. Էկոհամակարգի վերականգնում և կենսաբազմազանության պահպանություն
3․Կայուն ֆինանսավորում և շահագրգիռ կողմերի ներգրավում
Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման համար նպաստավոր միջավայրի ձևավորմանը՝
Համապատասխան կառույցների կառավարման կարողությունների հզորացման միջոցով:
Էկոհամակարգերի արդյունավետ վերականգնման և կենսաբազմազանության պահպանության միջոցառումների իրականացման միջոցով:
Երկարաժամկետ բնապահպանական և ֆինանսական կայունության բարձրացման միջոցով։

Ակնկալվող արդյունքներ
Ծրագիրն ունի հետևյալ արդյունքները՝
Արդյունք 1. Սևանա լճի էկոհամակարգի կառավարման մեջ ներգրավված կազմակերպությունների և հաստատությունների ինստիտուցիոնալ, տեխնիկական և մարդկային կարողությունները հզորացված են։
Արդյունք 2. Սևանա լճի ավազանում կենսաբազմազանության պահպանման համար էկոհամակարգերի վերականգնման միջոցառումների արդյունավետություն բարելավված է:
Արդյունք 3․ Սևանա լճի էկոհամակարգի վերականգնմանն ուղղված ֆինանսական կայունությունը ամրապնդվում է։
Ծրագրի քարտեզ
Ֆոտոդարան
ԾՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Հայաստան
Գերակա ուղղություն:
Ենթաոլորտ:
Թեմա:
Շրջակա միջավայր
Նախագծի կարգավիճակը:
Շարունակական
Մեկնարկի ամսաթիվ:
15.05.2026
Ավարտի ամսաթիվ:
14.05.2029
Սոցիալական ցանցեր:

ԵՄ ծրագրի համարը:
700004803