Skip to main content

ԵՄ-ն երիտասարդների համար՝ Համակարգում եւ քաղաքականությանն աջակցություն

Նկարագրություն
«ԵՄ-ն երիտասարդների համար՝ Համակարգում եւ քաղաքականությանն աջակցություն» (EU4Youth Coordination and Policy Support) ծրագիրը կշարունակի աջակցել ԱլԳ տարածաշրջանում երիտասարդությանն ուղղված ԵՄ գործունեությանը: Աշխատանքային ուղղությունները տարբեր են՝ երիտասարդական քաղաքականության ոլորտում ռազմավարական գործընկերության ամրապնդումից եւ ԵՄ աջակցության ընդլայնումից մինչեւ «ԵՄ-ն երիտասարդների համար» (EU4Youth) ծրագրի ընդհանուր առաջընթացի մոնիտորինգ եւ տարածաշրջանում ԵՄ կողմից ֆինանսավորվող երիտասարդական նախաձեռնությունների հաջողության մասին իրազեկում:
Հատուկ նպատակներ
Այս գործողության ընդհանուր նպատակը հետեւյալն է.
ԱլԳ տարածաշրջանում երիտասարդությանն ուղղված ԵՄ գործունեության համակարգման եւ քաղաքականությանն աջակցության շարունակում՝ ուժեղացված իրազեկման, գործընկերության եւ չափելի արդյունքների շնորհիվ:
Սույն պայմանագրի կոնկրետ նպատակները հետեւյալն են.
1. «EU4Youth» նախաձեռնության համակարգում ծրագրային եւ երկրների մակարդակներում՝ ընդլայնված ռազմավարական գործընկերությունների, արդյունքների կանոնավոր մոնիտորինգի, ինչպես նաեւ հաղորդակցման եւ ԵՄ ճանաչելիության բարձրացման գործողությունների միջոցով:
2. Աջակցություն ԵՄ շահագրգիռ կողմերին՝ երիտասարդությանն առնչվող քաղաքականության մշակմանն ավելի ակտիվ մասնակցելու եւ գործընկեր երկրների հաստատությունների հետ երիտասարդությանն առնչվող թեմաների շուրջ քաղաքական երկխոսություն վարելու համար:
Ակնկալվող արդյունքներ
1. Տարածաշրջանային/ «EU4Youth» ծրագրի եւ երկրների մակարդակներում գործում են համակարգման մեխանիզմներ՝ աջակցելու EU4Youth-ի տարբեր նախագծերի միջեւ համագործակցությանը, շփումներին եւ գիտելիքների փոխանակմանը, իսկ տարածաշրջանային բազմափուլ «EU4Youth» ծրագրի ռազմավարական զարգացման աջակցությունը համահունչ է Եվրոպական հանձնաժողովի Հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության (DG NEAR) քաղաքական առաջնահերթություններին:
2. EU4Youth-ի արդյունքների շրջանակը շարունակում է զարգանալ իրականացնող գործընկերների հետ սերտ համագործակցությամբ, եւ իրականացվում է գործունեության հետ կապված արդյունքների մոնիտորինգ՝ տվյալների հավաքագրման եւ վերլուծության միջոցով (ներառյալ վերջնական շահառուների շրջանում հարցումները):
3. «EU4Youth» ծրագրի շրջանակներում հաղորդակցումն իրականացվում է արտաքին գործողությունների հաղորդակցման եւ տեսանելիության բարձրացման ուղեցույցի համաձայն (ներառյալ EU4Youth-ի տարեկան ձեռքբերումների զեկույցը եւ ծրագրային ակնարկները), ամենամյա EU4Youth-ի օրերի կազմակերպման եւ գիտելիքի փոխանակման այլ միջոցառումների միջոցով։
4. DG NEAR-ի եւ ԵՄ պատվիրակության երիտասարդական կենտրոնները պարբերաբար ստանում են համապատասխան քաղաքականության ոլորտում զարգացումների վերաբերյալ թարմ տեղեկատվություն եւ վերլուծություն, իսկ գործընկեր երկրներին տրամադրվում է կարողությունների զարգացման աջակցություն՝ երիտասարդության հետ կապված քաղաքականության շուրջ երկխոսության եւ ծրագրերի նախագծման ապացույցների բազան բարելավելու համար:
5. «EU4Youth» ծրագրի հետագա փուլերի ծրագրավորմանն աջակցելու համար տրամադրվում են փորձագիտական եզրակացություններ, այդ թվում՝ մեթոդաբանական նորամուծություններ՝ հիմնված ինչպես գործընկեր երկրների Երիտասարդական քաղաքականության լաբորատորիաների փորձի, այնպես էլ ԵՄ մակարդակով երիտասարդական քաղաքականության հիմնական մշակումների վրա:
Ծրագրի քարտեզ
Ֆոտոդարան
ԾՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Տարածաշրջանային
Գերակա ուղղություն:
Գործընկերություն, որը հզորացնում է
Ենթաոլորտ:
Երիտասարդական մասնակցություն և առաջնորդություն
Թեմա:
Երիտասարդություն
EaP Countries:
Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա
Նախագծի կարգավիճակը:
Շարունակական
Մեկնարկի ամսաթիվ:
24.11.2023
Ավարտի ամսաթիվ:
24.05.2026
Սոցիալական ցանցեր: