Skip to main content

"Բնակչության պաշտպանության ուժեղացումը Հայաստանում"

Նկարագրություն
Շվեդիան և Լիտվան աջակցում են Հայաստանին՝ իրականացնելու ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Բնակչության պաշտպանությանն ուղղված ծրագիրը
Առաջիկա երկու տարիների ընթացքում Շվեդիան և Լիտվան, համագործակցելով Հայաստանի Հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հետ, կհզորացնեն կազմակերպության արտակարգ իրավիճակների պատրաստվածության կարողությունները և կնպաստեն բնակչության պաշտպանության զարգացմանը։
Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Բնակչության պաշտպանության ուժեղացումը Հայաստանում» թվինինգ ծրագիրը իրականացվում է Շվեդիայի Արտակարգ իրավիճակների գործակալության (MSB) և Լիտվայի Հանրապետության Ներքին գործերի նախարարությանն առընթեր հրշեջ-փրկարարական վարչության (FRD) կողմից։ Ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանը դարձնել աղետների նկատմամբ դիմակայուն և ապահովել մարդկային կյանքերին, երկրի տնտեսությանը ու համայնքներին սպառնացող տարբեր աղետների ռիսկերի էական նվազեցում։
Ծրագիրը հիմնվում է երկրների միջև հարաբերությունների ձևավորման հին ավանդույթի վրա և որոշակի ասոցիացիաներ է առաջացնում Շվեդիայի Արտակարգ իրավիճակների գործակալության մոտ։ MSB-ն իրականացրել է իր ամենաառաջին միջազգային փրկարարական առաքելությունը 1998թ․ Հայաստանում՝ Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո, որից երկիրը աղետալի վիճակում էր հայտնվել։ Այժմ՝ 32 տարի անց, MSB-ն FRD-ի հետ միասին վերադարձել է Հայաստան՝ շարունակելու համագործակցությունը և ձևավորելու ավելի սերտ հարաբերություններ։
Հատուկ նպատակներ

Հատուկ նպատակը աղետների ռիսկերի կառավարման կարողությունների հզորացումն է՝ բնակչության պաշտպանության համապարփակ համակարգի ամրապնդման և կառուցման միջոցով:
Ակնկալվող արդյունքներ
1. Բնակչության պաշտպանության բարելավված իրավական և քաղաքականության դաշտ:
2. Բարելավել բնակչության պաշտպանության համապարփակ համակարգի արդյունավետությունը:
3. Բարելավված կարողություններ՝ ապահովելու մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարում և զարգացում:
Ծրագրի քարտեզ
Ֆոտոդարան
Seminar on Inspiration and best practices from EU MS on Volunteerism
ԾՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Հայաստան
Գերակա ուղղություն:
Գործընկերություն, որը պաշտպանում է
Ենթաոլորտ:
Քաղաքացիական պաշտպանություն
Թեմա:
Քաղաքացիական պաշտպանություն
Նախագծի կարգավիճակը:
Ավարտված է
Մեկնարկի ամսաթիվ:
01.10.2020
Ավարտի ամսաթիվ:
31.12.2022
ԵՄ ծրագրի համարը:
AM 17 ENI OT 01 19