Skip to main content

Հայաստանում հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում

Նկարագրություն
Համառոտ նկարագրություն.
«Հայաստանում հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանում զարգացնել կենսունակ մեդիա դաշտ, որն ի վիճակի է հայ հասարակության համար հաջողությամբ կատարել դիտորդի դեր: Մասնավորապես, ծրագրի նպատակն է աջակցել հայկական անկախ լրատվամիջոցներին` դառնալու ավելի պրոֆեսիոնալ և ֆինանսապես կայուն: Ծրագիրը նախատեսում է գործողությունների մի ամբողջ շարք, օրինակ `մեդիա կառավարման էլեկտրոնային դպրոցի հիմնում, փաստերի ստուգման և հետաքննական լրագրության հմտությունների զարգացում, Հայաստանում, ինչպես նաև Արևելյան հարևանության և եվրոպական գործընկերների հետ կապերի ամրապնդում, ինչպես նաև ֆինանսական աջակցություն մարզային լրատվական կազմակերպություններին:


Հատուկ նպատակներ
«Հայաստանում հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանում զարգացնել կենսունակ մեդիա դաշտ, որն ի վիճակի է հայ հասարակության համար հաջողությամբ կատարելու դիտորդի դեր:
Ակնկալվող արդյունքներ
- Հաջողությամբ հիմնվել է մեդիա կառավարման էլեկտրոնային դպրոցը
- Ընտրվել են 10 մարզային լրատվամիջոց և ֆինանսական աջակցության միջոցով խմբագրական բովանդակությունը բարելավելու համար մշակվել է ռազմավարություն
- Անկախ մարզային և ազգային լրատվամիջոցները ի զորու են բարելավելու իրենց լրագրողական բովանդակությունը
- Հայ լրագրողները հետաքննական լրագրության որակը բարելավելու համար կիրառում են փաստերի ստուգման մեխանիզմներ
- Հայաստանում և Եվրոպայում մեդիա կազմակերպությունները մշտական կապի մեջ են
- Հայկական անկախ լրատվամիջոցները բովանդակությունը բարելավելու նպատակով ներգրավում են իրենց լսարանին
- Ուսանողների համար ապահովվում է առավել գործնական ուղղվածությամբ կրթություն
Project documents
Beneficiaries
Deficit of sewage water in Artashat
Ծրագրի քարտեզ
Ֆոտոդարան
ԾՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Հայաստան
Գերակա ուղղություն:
Գործընկերություն, որը հզորացնում է
Ենթաոլորտ:
Հանրային իրազեկում և աջակցություն ԶԼՄ-ներին
Թեմա:
ԶԼՄ-ներ, Հաղորդակցություն
Նախագծի կարգավիճակը:
Ավարտված է
Մեկնարկի ամսաթիվ:
01.12.2020
Ավարտի ամսաթիվ:
30.11.2023