Skip to main content

Ամուր տեղական գործընկերություն և կարող ՔՀԿ-ներ ի նպաստ Հայաստանում ներառական սոցիալական պաշտպանության և հաշվետու համայնքների"

Նկարագրություն
«Ամուր տեղական գործընկերություն և կարող ՔՀԿ-ներ ի նպաստ Հայաստանում ներառական սոցիալական պաշտպանության և հաշվետու համայնքների» («Միասին հանուն սոցիալական համայնքների») ծրագիրը նպատակ ունի հաղթահարել աղքատությունը և անհավասարությունը Հայաստանում՝ մշակելով և ներդնելով կարիքահեն և կայուն տեղական սոցիալական ծրագրեր, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կողմից իրականացվող նպատակային և կայուն սոցիալական ծառայություններ ի շահ Հայաստանի մարզերի աղքատ և անապահով ընտանիքների:
Հատուկ նպատակներ
ՀՀ Շիրակի, Տավուշի, Արմավիրի և Սյունիքի մարզերում առկա են աղքատ և խոցելի խմբերի կարիքների արձագանքման ավելի արդյունավետ մեխանիզմներ, որոնք իրականացվում են աղքատության հաղթահարման ճկուն և կարիքահեն քաղաքականության, ինչպես նաև ՔՀԿ-ների կողմից իրականացվող կայուն և տեղայնացված սոցիալական ծառայությունների միջոցով:
Ակնկալվող արդյունքներ
1. Թիրախ համայնքներում առկա են կարիքահեն տեղական սոցիալական ծրագրեր՝ ուղղված տնտեսապես ոչ կայուն և խոցելի բնակչության աղքատության հաղթահարմանը։
2. Առկա են բազմաչափ աղքատության հաղթահարմանն ուղղված սոցիալական ծառայությունների որակի ստանդարտներ և պետական ֆինանսավորման թափանցիկ մեխանիզմներ՝ լայնորեն ներդված թիրախ համայնքների և պետական կառավարման մարմինների կողմից:
3. Սոցիալական ծառայություններ տրամադրողները բավականաչափ կարողունակ են մատուցելու ծառայությունների որակի ստանդարտներին և տեղական սոցիալական ծրագրերին համահունչ ծառայություններ։
4. Քաղաքացիական հասարակության դերակատարները ակտիվորեն ներգրավված են տեղական սոցիալական քաղաքականության մշակման և դրանց մոնիթորինգի գործընթացներում, ինչպես նաև ունեն ամուր գործակցություն ոլորտի համայնքային, տարածաշրջանային և հանրապետական դերակատարների հետ:
Ծրագրի քարտեզ
Ֆոտոդարան
ԾՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Հայաստան
Գերակա ուղղություն:
Գործընկերություն, որը հզորացնում է
Ենթաոլորտ:
Քաղաքացիական հասարակություն
Թեմա:
Քաղաքացիական հասարակություն
Նախագծի կարգավիճակը:
Ավարտված է
Մեկնարկի ամսաթիվ:
01.02.2021
Ավարտի ամսաթիվ:
31.01.2024