Skip to main content

ԵՄ տարածաշրջանային հաղորդակցության ծրագիր Արևելյան գործընկերության երկրների համար «ԵՄ արևելյան հարևաններ» ('EUNEIGHBOURS east')

Նկարագրություն
Տարածաշրջանային հաղորդակցության ծրագիրը («EU NEIGHBOURS east») հաղորդակցման նոր ռազմավարական մոտեցման մի մասն է, որը մշակվել է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության (ԱԳԵԾ) ռազմավարական հաղորդակցության աշխատանքային խմբերի համատեղ գործակցությամբ: Այն ուղղված է ռազմավարական հաղորդակցության գործողությունների ամրապնդմանը, ԵՄ-ի եւ նրա քաղաքականության հասարակական ըմբռնման բարելավմանը, ինչպես նաեւ ԵՄ-ում ու նրա արեւելյան հարեւանության տարածքում ապատեղեկատվության նկատմամբ հասարակական դիմակայունության կառուցմանը:
Հատուկ նպատակներ
- Բարելավել Եվրոպական միության վերաբերյալ ընկալումները և դիրքավորել վերջինիս որպես Արևելյան հարևանության տարածքում ակտիվ և ազդեցիկ դերակատարի՝ ժողովրդավարության, համագործակցության և միջազգային համերաշխության արժեքների խթանման միջոցով:
- Բարձրացնել համագործակցության արդյունքների և արևելյան գործընկեր երկրների քաղաքացիների համար դրանց օգուտների վերաբերյալ իրազեկվածության մակարդակն ու գիտակցումը՝ փաստերի և հետաքրքիր պատմությունների միջոցով ի ցույց դնելով ԵՄ-ի և նրա գործողությունների ազդեցությունն Արևելյան հարևանության երկրների քաղաքացիների առօրյա կյանքի վրա:
- Խթանել ԵՄ-ի և Արևելյան գործընկեր երկրների հետ նրա համագործակցության շուրջ դրական հասարակական քննարկումներ և ստեղծել գործընկերային հարաբերություններ երիտասարդության, ԶԼՄ-ների, ՔՀԿ-ների, գիտական շրջանակների, ազգային իշխանությունների և տարբեր մասնագիտական ​​ցանցերի ու ասոցիացիաների հետ` տարածաշրջանում ավելի լավ հաղորդակցվելու և իր ձայնն առավելագույնս հասու դարձնելու նպատակով:
- Չափել գործընկեր երկրներին ԵՄ աջակցությունը և մշտադիտարկել տեղերում վերջինիս վերաբերյալ հանրային ընկալումը:
- Նպաստել ապատեղեկատվության հետ կապված խնդիրների լուծմանը և տեղեկատվական դիմակայունությանը տարածաշրջանում:
- Ստեղծել բարենպաստ հասարակական միջավայր վերափոխիչ բարեփոխումների համար (ներառյալ հաշվետու և թափանցիկ կառավարումը, օրենքի գերակայությունը, կոռուպցիայի դեմ պայքարը, դատական ​​համակարգը):
- Նպաստել բարեփոխումային գործընթացի և քաղաքացիների առօրյա կյանքում ազդու / շոշափելի բարելավումների միջև ընդհանրությունների գիտակցմանը:
Ակնկալվող արդյունքներ
- Արևելյան հարևանության քաղաքացիների շրջանում ԵՄ-ի, նրա քաղաքականության և համագործակցության ծրագրերի վերաբերալ իրազեկվածության բարձրացում և բարելավված ըմբռնում:
- Արևելյան գործընկեր երկրներից ԵՄ-ի հետ կապված տեղեկատվության, լուրերի, հնարավորությունների և հաջողության պատմությունների ընդգրկման ավելացում՝ արդյունավետ առցանց հաղորդակցական հարթակի և խողովակների միջոցով:
- ԵՄ-ի և Արևելյան գործընկեր երկրների երիտասարդների միջև ամրապնդված երկխոսություն՝ երիտասարդ եվրոպական դեսպանների հզոր ցանցի և նրանց կազմակերպած քաղաքացիական ներգրավման գործողությունների միջոցով:
- Հաղորդակցման ամրապնդված կարողություններ՝ թվային հաղորդակցության ենթակառուցվածքի և ռազմավարական հաղորդակցության մոտեցման մասով:
- Համապատասխան միջազգային կառույցների և նախագծերի հետ հաստատված արդյունավետ կապեր և գործընկերություններ` Արևելյան հարևանության տարածքում ԵՄ-ի հաղորդակցման համար:
- Լրատվական և ոչ լրատվական գործընկերների զարգացած ցանց՝ ԵՄ-ի վերաբերյալ տեղեկատվության և ուղերձների տարածմանը նպաստելու նպատակով:
- Արևելյան գործընկեր երկրներում ԵՄ-ի վերաբերյալ հասարակական կարծիքի բարելավում՝ պարբերաբար անցկացվող քանակական և որակական ուսումնասիրությունների միջոցով:
Project documents
Ծրագրի քարտեզ
Ֆոտոդարան
Euro Marathon in Moldovan capital- September 2024
EuroSchool 2024 in Azerbaijan- August 2024
#ShapeYourFuture- Influencers' trip to Latvia and Czech Republic- June 2024
Pedaling into Europe Day - May 2024
#FeelTheEuroVibe - May 2024
LevelUp! event in Brussels- April 2024
2023 Europe Days in Brussels
Videos
#InvestInWomen Launch video
Voices of Ukrainian Young European Ambassadors
Welcome to the Star Quest - #ShapeYourFuture
Feel the #EuroVibe - wrap-up video
Save Energy with Ozzy's Tips
Young European Ambassadors in Science- March 2023
Earth Day 2023
#StandWithUkraine - One Year On
ԾՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Տարածաշրջանային
Գերակա ուղղություն:
Գործընկերություն, որը հզորացնում է
Ենթաոլորտ:
Հանրային իրազեկում և աջակցություն ԶԼՄ-ներին
Թեմա:
Հաղորդակցություն, ԶԼՄ-ներ
EaP Countries:
Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա
Նախագծի կարգավիճակը:
Շարունակական
Մեկնարկի ամսաթիվ:
08.12.2020
Ավարտի ամսաթիվ:
31.12.2026
Կայքէջ:
www.euneighbourseast.eu
ԵՄ ծրագրի համարը:
420-847