Skip to main content

ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիր

Նկարագրություն
ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների համալիրը ժամանակակից ԳՏԻՄ էկոհամակարգ է Երևանում։ Ուսանողների և երիտասարդ մասնագետների համար նախատեսված այս հետազոտությունների, կրթության և ստարտափների կենտրոնը կմիավորի ինչպես տեղական, այնպես էլ միջազգային գործընկերներին՝ կամրջելու Հայաստանի բարձրագույն կրթության և արդյունաբերության միջև առկա բացը: Այս համալիրը կմիավորի ակադեմիան և արդյունաբերությունը՝ կապելով տեղի ուսանողներին և հետազոտողներին միմյանց հետ և դրանով իսկ կխթանի նորարարությունն ու ձեռներեցությունը: Կենտրոնը կազմված կլինի մի շարք ծրագրերից: Կրթական, հետազոտական և արդյունաբերական հարթությունում այն կհյուրընկալի ԹՈՒՄՈ լաբերը, 42 Երևանը, ընհանուր գործածման և գրասենյակային տարածքներ, ինչպես նաև կոնֆերանս կենտրոն: Այս ստորաբաժանումները փոխազդելու են միմյանց հետ և լրացնելու միմյանց՝ իրենց մասնագիտացման համապատասխան ոլորտներում:
Հատուկ նպատակներ
1. ԳՏԻՄ ուսանողների աշխատունակության բարձրացում՝ տեխնոլոգիական ոլորտի կարիքներին համապատասխան:
2. ԳՏԻՄ կրթության շահագրգիռ կողմերի և տեխնոլոգիական ոլորտի միջև սիներգիայի աճ։
Ակնկալվող արդյունքներ
● ԳՏԻՄ ոլորտում 18 տարեկանից բարձր ուսանողների կարողությունների զարգացմում։
● Էկոհամակարգի դերակատարների՝ տեխնոլոգիական ընկերությունների, ԳՏԻՄ կրթական հաստատությունների և մանկավարժների միջև համագործակցության աճ։
Ծրագրի քարտեզ
Ֆոտոդարան
ԾՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Հայաստան
Գերակա ուղղություն:
Գործընկերություն, որը ստեղծում է
Ենթաոլորտ:
Կրթություն, հետազոտություններ և նորարարություններ
Թեմա:
Կրթություն, Հմտություններ, Հետազոտություններ և նորարարություններ
Նախագծի կարգավիճակը:
Շարունակական
Մեկնարկի ամսաթիվ:
18.03.2019
Ավարտի ամսաթիվ:
30.12.2025
Կայքէջ:
www.convergence.center
ԵՄ ծրագրի համարը:
391-909