EU4Innovation East ծրագիրը Հայաստանում մեկնարկել է դրամաշնորհային ծրագրերի առաջարկների մրցույթ
ԵՄ կողմից ֆինանսավորվող EU4Innovation East ծրագիրը Հայաստանում մեկնարկում է ծրագրային առաջարկների նոր մրցույթ՝ 4 առանցքային ոլորտներում լիարժեք ինկուբացիոն ծրագրերի համար՝ կիբերանվտանգություն (CyberTech), ավիատիեզերական տեխնոլոգիաներ (SpaceTech), գյուղատնտեսություն (AgriTech) եւ ֆինանսական ծառայություններ (FinTech):
800,000 եվրո ընդհանուր բյուջեով մրցույթի շրջանակում յուրաքանչյուր ինկուբացիոն ծրագրին կտրամադրվի մինչեւ 200,000 եվրո՝ աջակցելով այն կազմակերպություններին, որոնք պատրաստ են մինչեւ 24 ամսվա ընթացքում իրականացնել կառուցվածքային, ոլորտային ինկուբացում։ Դիմորդները պետք է ապահովեն առնվազն 15% համաֆինանսավորման ներդրում՝ իրենց սեփական ռեսուրսներից կամ այլ ֆինանսավորող գործընկերներից:
Յուրաքանչյուր ոլորտային ծրագրի շրջանակում նախատեսվում է աջակցել մինչեւ 27 սաղմնային փուլի ստարտափների։
Եվրոպական փորձագիտական ներուժը տեղական էկոհամակարգի ներգրավվածության հետ համատեղելով՝ նախաձեռնությունը նպատակ ունի ամրապնդել Հայաստանի ստարտափների ցանցը եւ օգնել նորարարական թիմերին սաղմնային գաղափարներից անցնել շուկային պատրաստ ձեռնարկությունների։
Դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2026 թվականի մարտի 23-ն է, ժամը՝ 16:00-ն (Փարիզի ժամանակով):
Տեղեկատվական հանդիպումը նախատեսված է 2026 թվականի փետրվարի 4-ին:
Իմացիր ավելին
Մամուլի հաղորդագրություն