• Home
  • Blog
  • Հնարավորություններ
  • EU4Culture-ը հայտարարում է նոր դրամաշնորհային մրցույթ՝ արվեստագետների և մշակույթի ոլորտի մասնագետների շարժունակության համար

EU4Culture-ը հայտարարում է նոր դրամաշնորհային մրցույթ՝ արվեստագետների և մշակույթի ոլորտի մասնագետների շարժունակության համար

ԵՄ կողմից ֆինանսավորվող «EU4Culture» (ԵՄ-ը՝ մշակույթի համար) ծրագիրը հայտարարում է շարժունակության դրամաշնորհների իր երկրորդ մրցույթը՝ աջակցելու Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի ու Մոլդովայի արվեստագետներին և մշակույթի ոլորտի մասնագետներին:

Դիմելու իրավունք ունեն մշակութային բոլոր բնագավառներում գործունեություն ծավալող 18 տարեկանից բարձր արվեստագետները կամ մասնագետները, ովքեր հանդիսանում են նշված երկրների քաղաքացիներ կամ օրինական բնակիչներ:

Մրցույթը բաց է պրակտիկայի, ճանաչողական այցերի, համաժողովների, մասնագիտական զարգացման, ինչպես նաև գիտելիքի փոխանակումն ու միջմշակութային երկխոսությունը խթանող այլ հնարավորությունների համար:

Մրցույթն ուղղված է աջակցելու կարճաժամկետ (7-10 օրացուցային օր), միջնաժամկետ (մինչև 5 շաբաթ) և երկարաժամկետ (մինչև 12 շաբաթ) շարժունակության գործողություններին՝ համապատասխանաբար մինչև 1500, մինչև 3500 և մինչև 5000 եվրոյի չափով, ինչպես նաև վիրտուալ շարժունակության գործողություններին (որոնք ճանապարհորդություն չեն ենթադրում, բայց ներառում են առցանց մասնակցություն այլ երկրում տեղի ունեցող միջոցառմանը)՝ մինչև 1000 եվրոյի չափով։

Շարժունակության ծրագրերը կարող են իրականացվել 2022 թվականի հոկտեմբերի 17-ից մինչեւ 2023 թվականի հոկտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում՝ ԵՄ անդամ երկրներում, ԵՄ գործընկեր երկրներում և եվրոպական այլ երկրներում:

Դիմորդները, առցանց հայտի ձևն օգտագործելով, պետք է պատրաստեն միջազգային շարժունակության գործողության բյուջեի հետ կապված գործողությունների ծրագիր և այն ներկայացնեն Գյոթե ինստիտուտի հայտերի ընդունման պորտալի (GAP) միջոցով:

Բաց մրցույթի վերջնաժամկետը 2022թ. օգոստոսի 31-ն է։«EU4Culture» ծրագիրն իրականացվում է Գյոթե ինստիտուտի գլխավորած կոնսորցիումի կողմից, որում ներգրավված են նաև Չեխական կենտրոնները, Դանիական մշակութային ինստիտուտը և Վրաստանում ֆրանսիական ինստիտուտը: Ծրագիրը 2022-2024 թվականներին, ընդհանուր առմամբ, կհայտարարի շարժունակության դրամաշնորհների վեց մրցույթ և կտրամադրի մինչև 250 անհատական դրամաշնորհ:

Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով: ©Եվրոպական միություն, 2022