Skip to main content

EU Explained-ը երիտասարդ եվրոպական դեսպանների կողմից | #3 Հատուկ թողարկում դեսպան Վասիլիս Մարագոսի հետ

Եվրոպական միությունն ընդլայնել է Հայաստանի հարավային շրջանին տրամադրվող նպատակային աջակցությունը՝ հասցնելով այն մոտ 200 միլիոն եվրոյի։ Համադրելով դրամաշնորհներն ու արտոնյալ վարկերը՝ «Դիմակայուն Սյունիք նախաձեռնությունը Թիմ Եվրոպայի ներքո, նպատակ ունի տարածաշրջանային խոցելիությունը վերածել կայուն տնտեսական աճի։

«EU Explained» փոդքասթի նոր թողարկման ընթացքում Հայաստանում ԵՄ դեսպան, Վասիլիս Մարագոսը հանդիպել է Երիտասարդ եվրոպական դեսպանների հետ՝ մանրամասն ներկայացնելու, թե հատկապես ուր են ուղղվում այս միջոցները և ինչպես են դրանք ազդում տեղական համայնքների վրա։

«Եղել է մի պահ, երբ Սյունիքի մարզը համարվում էր խոցելի, փխրուն, և մարդիկ մտահոգված էին», – նշել է դեսպան Մարագոսը: «Սակայն տարածաշրջանային իշխանությունների, Հայաստանի կառավարության և ԵՄ-ի համատեղ ներգրավվածությունն օգնեց մեզ ամրապնդել այս մարզի դիմակայունությունը: Ես արդեն տեսնում եմ առաջին արդյունքները»։

ԵՄ անդամ երկրների և Շվեյցարիայի աջակցությամբ նախաձեռնությունն իրականացնում է ավելի քան 40 ընթացիկ զարգացման ծրագրեր ամբողջ մարզում։ Հիմնական ներդրումներն ուղղված են առօրյա ենթակառուցվածքներին և մարդկային կապիտալին՝

  • Արևային վահանակների տեղադրման, էներգաարդյունավետության արդիականացման և գյուղատնտեսական կարևոր ոռոգման համակարգերի ֆինանսավորում։
  • Ջրային ռեսուրսների կառավարման, առողջապահական հաստատությունների և համայնքային ծառայությունների բարելավում։
  • Ներդրումներ ոչ ֆորմալ կրթության մեջ, ներառյալ ԵՄ ուղղակի ֆինանսական աջակցությունը Կապանում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների նոր կենտրոնի բացմանը։
  • Փոքր վարկերի և դրամաշնորհների տրամադրում՝ տեղական մասնավոր հատվածի խթանման համար։

Տնտեսական աճը պահանջում է ֆիզիկական անվտանգություն։ Դեսպան Մարագոսն ընդգծել է, որ ենթակառուցվածքային ներդրումները ձեռք ձեռքի տված աշխատում են Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության (EUMA) հետ։ Հակամարտությունից տուժած սահմանամերձ շրջաններում քաղաքացիական դիտորդներ տեղակայելով՝ ԵՄ-ն ակտիվորեն աշխատում է Սյունիքի բնակիչների շրջանում վստահությունն ու մարդկային անվտանգությունը վերականգնելու ուղղությամբ։

«EU Explained» փոդքասթերի շարքը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է EU NEIGHBOURS East ծրագրի միջոցով։

Դիտեք ամբողջական հարցազրույցը ստորև՝ պարզելու, թե ինչպես է ԵՄ-ն օգնում ամրապնդել Սյունիքի դիմակայունությունը.

Նորություններ

Սա հայկական ծիրանից պատրաստածս մրգախյուսն է

Ամառային ճամփորդության կատարյալ ընթերցանությունը. YEA Magazine 2026-ն արդեն հասանելի է

Հայաստանում մեկնարկել է ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագիր՝ ուղղված քաղաքացիական հասարակության հզորացմանը

Ֆոն դեր Լայենը հայտարարում է նոր ֆինանսավորման եւ առեւտրի ինքնավար միջոցառումների մասին՝ Հայաստանի՝ ԵՄ արտահանման գրեթե 80 տոկոսն ազատականացնելու նպատակով

Ֆոն դեր Լայենն այցելում է Երևան. «Դուք կարող եք ապավինել մեզ»