Skip to main content

Culture Moves Europe. հյուրընկալության նախագծերի նոր հնարավորություններ

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Culture Moves Europe» ծրագիրը հայտարարել է հյուրընկալության նախագծերի ֆինանսավորման նոր մրցույթ, որը բաց է նաեւ Հայաստանի, համար։

Ծրագիրը ֆինանսական աջակցություն է տրամադրում այն ​​իրավաբանական անձանց, որոնք ցանկանում են հյուրընկալության նախագծի շրջանակներում ընդունել մեկից հինգ արվեստագետների եւ մշակութային մասնագետների՝ նրանց ընձեռելով սովորելու, ստեղծագործելու, ուսումնասիրելու, շփվելու կամ վերափոխվելու հնարավորություն։

Դիմելու իրավասություն ունեցող իրավաբանական անձինք պետք է գրանցված լինեն եւ գործեն «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի երկրներից մեկում, ունենան առաջարկվող հյուրընկալության նախագիծը «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի այլ երկրների արվեստագետների եւ մշակույթի գործիչների հետ իրականացնելու կարողություն եւ ակտիվ լինեն համապատասխան ոլորտներից մեկում՝ ճարտարապետություն, մշակութային ժառանգություն, դիզայն եւ նորաձեւություն, գրականություն, երաժշտություն, կատարողական արվեստներ եւ վիզուալ արվեստներ։

Հյուրընկալության դրամաշնորհը ֆինանսական աջակցություն է տրամադրում ինչպես հյուրընկալող կազմակերպությանը, այնպես էլ հյուրընկալվող արվեստագետին կամ մշակույթի գործչին: Հյուրընկալող կողմը ստանում է հյուրընկալման նպաստ (յուրաքանչյուր հյուրընկալվողի համար օրական 50 եվրո) եւ մատչելիության ապահովման աջակցություն (ըստ անհրաժեշտության): Հյուրընկալվող կողմը ստանում է օրական նպաստ (օրական 30 եվրո) եւ ճանապարհածախսի փոխհատուցում (չափը կախված է ճանապարհորդության հեռավորությունից): Անհրաժեշտության դեպքում՝ հասանել է լրացուցիչ ֆինանսավորում կանաչ շարժունակության լրացուցիչ նպաստի (400 եվրո), ընտանեկան նպաստի (յուրաքանչյուր երեխայի համար 200 եվրո) եւ վիզային ծախսերի փոխհատուցման (120 եվրո) տեսքով:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2026 թվականի մարտի 16-ն է։

Իմացիր ավելին
Մամուլի հաղորդագրություն
Մրցույթի հայտարարություն
Գյոթե ինստիտուտի հայտերի ընդունման պորտալում հասանելի դիմումի ձեւ

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝ 16 Մարտի, 2026