B4C ծրագրի շրջանակներում ստեղծվում է Բյուջետային գիտելիքի փոխանակման և ուսուցման հարթակը
Եվրոպական միության կողմից ֆինանսավորված «Բյուջեներ քաղաքացիների համար» (B4C) ծրագրի շրջանակներում հունիսի 15-ին տեղի ունեցավ քննարկում՝ ծրագրի շրջանակներում ստեղծվող նոր՝ Բյուջետային գիտելիքի փոխանակման և ուսուցման հարթակի վերաբերյալ։
Էլեկտրոնային ուսուցման հարթակը այլընտրանքային կրթության գործիք է, որը հնարավորություն է տալիս տարբեր շահառուների ստանալ ոչ ֆորմալ կրթություն՝ իրենց հետաքրքրության ոլորտներում, ինչպես օրինակ՝ բյուջեների ընթերցում, բյուջեների մոնիթորինգի իրականացման գործիքներ, բյուջեների վերլուծություն, բյուջետային գործընթացի շահերի պաշտպանության ռազմավարություն, ՔՀԿ-ների ներքին կարողությունների զարգացում և հարակից հմտությունների ուժեղացում և այլն։
Քննարկմանը ներկա էին Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ծրագրերի ղեկավար Տաթևիկ Դավթյանը, B4C ծրագրի կոնսորցիումի անդամներ՝ ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանը, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ ղեկավար Կարինե Հարությունյանը, ծրագրի ներկայացուցիչներ Արտակ Սարիբեկյանը, Սյուզաննա Սողոմոնյանը, Քարլ Ուլբրիխտը, Լիլիթ Հակոբյանը, Ալիսա Չիլինգարյանը, Անահիտ Մարդոյանը։