Skip to main content

ԵՄ ԴԵՍՊԱՆ ՎԱՍԻԼԻՍ ՄԱՐԱԳՈՍԻ ՏԵՍԱՈՒՂԵՐՁԸ

Հայաստանում մեկնարկում է «Եվրոպայի օր» տոնակատարությունների շարքը

  • Յուրաքանչյուր տարի՝ մայիսին Եվրոպան նշում է «Եվրոպայի օրը»։ Հայաստանը, ևս, անմասն չէ այդ տոնակատարություններից։
    Այս տարի միջոցառումները տեղի կունենան մայիսի 10-ից հունիսի 7-ը, Երևանում, Լոռու և Սյունիքի մարզերում։
    Եվրոպայի օրը խորհրդանշում է խաղաղություն և միասնություն։ Այն հնարավորություն է տալիս ծանոթանալ Հայաստանում ԵՄ ծավալած գործունեությանը։
    Միջոցառումների մեկնարկն այս տարի կտրվի «Եվրոպան մենք ենք» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսով՝ ի ցույց դնելու Հայաստանում ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացված ծրագրերի մասնակիցների կյանքում ի հայտ եկած դրական փոփոխությունները և Հայաստանի տարբեր համայնքների զարգացման գործում ԵՄ մեծ ներդրումն ու աշխատանքը: 


    ՄԱՅԻՍԻ 17

    Արամ MP3, «Լավ էլի», Հայկ Պետրոսյան և Վահագն Հայրապետյան Լոռիում Եվրոպայի օրը կնշվի համերգային յուրօրինակ ծրագրով

    • Լոռու մարզում «Եվրոպայի օրը» կնշանավորվի տեղեկատվական ցուցահանդեսով և համերգային բազմաժանր ծրագրով։

      Տեղեկատվական ցուցահանդեսը տեղի կունենա մայիսի 17-ին, «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնում:  Միջոցառման ընթացքում այցելուները կծանոթանան Եվրոպական միության կողմից ֆինանսական աջակցություն ստացած ծրագրերին:

      Փոքրիկների օրն իրական տոնի կվերածվի ծրագրում ներառված խաղերի ու մրցույթների շնորհիվ, նրանք կունենան ժամանակը լավագույնս  վայելելու բոլոր պայմանները։

      Երեկոն կամփոփվի մեծ համերգային ծրագրով, որում ներառված են Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված կատարումներ՝ Վահագն Հայրապետյանի, Հայկ Պետրոսյանի և հայտնի այլ երաժիշտների մասնակցությամբ, հանդես կգան նաև «Լավ էլի» խումբը և Արամ MP3-ն։


      ՄԱՅԻՍԻ 23

      «Եվրոպայի օրը» Սյունիքի մարզում

      • Մայիսի 23-ին «Եվրոպայի օրը» կլինի Սյունիքի մարզում՝ Գորիս քաղաքում։

        Տեղի կունենա տեղեկատվական ցուցահանդես, որը թույլ կտա ծանոթանալ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացված ծրագրերին և մասնակիցների գրանցած հաջողություններին։

        Երեխաներին ու նրանց ընտանիքի մյուս անդամներին սպասվում է յուրօրինակ ու վառ օր՝  հետաքրքիր միջավայրով ու հաճելի անակնկալներով։


        ՄԱՅԻՍԻ 29 – ՀՈՒՆԻՍԻ 7

        23 ֆիլմերի ցուցադրություն․ Հայաստանում մեկնարկել է եվրոպական ֆիլմերի փառատոնը

        • Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը «Եվրոպայի օր» տոնակատարությունների շրջանակում կազմակերպում է եվրոպական ֆիլմերի փառատոն։

          Եվրոպական ֆիլմերի փառատոնը տեղի կունենա մայիսի 29-ից հունիսի 7-ը, Երևանում՝ Կինոյի տանը և Հենրիկ Մալյանի անվան թատրոնի դահլիճում։

          Այս տարի փառատոնում ընգրկված են 23 ֆիլմեր՝ Բելգիայից, Պորտուգալիայից, Լատվիայից, Լիտվայից, Էստոնիայից, Լեհաստանից, Ֆրանսիայից,  Չեխիայից, Գերմանիայից, Սլովակիայից, Շվեդիայից, Իսպանիայից, Ռումինիայից, Բուլղարիայից, Իտալիայից, Կիպրոսից, Հունաստանից, Նիդերլանդներից, Ուկրաինայից, Ֆինլանդիայից, Մալթայից, Դանիայից և Հայաստանից։

          Ֆիլմերի ցուցադրությունը հնարավորություն է՝ ծանոթանալու եվրոպական մշակույթին և այն կարևոր գաղափարներին, որոնք հեղինակները փորձել են փոխանցել ֆիլմերի միջոցով։