Skip to main content

Փաստեր և թվեր

Եվրոպական միությունը և Հայաստանը



2021 թվականին քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից իրականացվել է 31 ծրագիր՝ ԵՄ աջակցությունը կազմել է 31,34 մլն եվրո, որոնց շրջանակում՝ ենթադրամաշնորհային մեխանիզմների միջոցով լրացուցիչ ֆինանսավորում է ստացել 140 ՔՀԿ: Քաղաքացիական հասարակության աջակցությանն ուղղված դրամաշնորհներն ընդգրկել են թեմատիկ ոլորտների լայն շրջանակ, մասնավորապես՝ 41 տոկոսն ուղղվել է կրթության ոլորտին և հմտությունների զարգացմանը:


2022 թվականը նշանավորվել է Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյակով։ 30 տարիների ընթացքում երկկողմ դիվանագիտական հարաբերությունները զարգացել են ի նպաստ Հայաստանի քաղաքացիների: Եվ այսպես, մենք ուժեղ ենք միասին: