Skip to main content

Հայաստանը և ԵՄ-ն խորացնում են շրջակա միջավայրի ոլորտում համագործակցությունը՝ COP17-ի շրջանակում

30/10/2026

Հոկտեմբերի 28-ին COP17-ի նախագահ, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի, ջրային ռեսուրսների կայունության և մրցունակ շրջանաձև տնտեսության հարցերով հանձնակատար Ջեսսիկա Ռոսվալլի և Եվրոպական միության խորհրդում Իռլանդիայի նախագահության ներկայացուցիչ, Իռլանդիայի բնության, ժառանգության և կենսաբազմազանության հարցերով պետական նախարար Քրիստոֆեր Օ’Սալիվանի հետ։

Հոկտեմբերի 19-ից 30-ը Երեւանում տեղի է ունենում ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17)։

Հանդիպման ընթացքում կարևորվել են COP17-ի բանակցային գործընթացում կառուցողական համագործակցությունը, առանցքային հարցերի շուրջ համաձայնության հասնելը և կենսաբազմազանության պահպանությանն ուղղված գործնական որոշումների ընդունումը։

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան – ԵՄ բնապահպանական համագործակցության խորացման հնարավորություններին՝ մասնավորապես կենսաբազմազանության պահպանության և բնական ռեսուրսների կայուն կառավարման ոլորտներում։

COP17-ի նախագահը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ նպաստելու ներառական երկխոսությանը և բանակցությունների արդյունավետ ընթացքին։

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 22-ին, COP17-ի շրջանակներում պաշտոնապես ներկայացվեց Սևանա լճի երկարաժամկետ վերականգնմանն աջակցմանն ու Հայաստանի ամենակարևոր էկոհամակարգերից մեկի դիմակայունության ամրապնդմանն ուղղված նոր նախաձեռնությունը: «ԵՄ-ն հանուն Սևանի կենսաբազմազանության պահպանության՝ Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման բարելավում» (EU4BiodiversityinSevan) 1.53 միլիոն եվրո արժողությամբ ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից և իրականացվում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

Հայաստանը եւ ԵՄ-ը խորացնում են շրջակա միջավայրի ոլորտում համագործակցությունը՝ COP17-ի շրջանակում նյութն առաջինը հրապարակվել է EU NEIGHBOURS east կայքում։