Skip to main content

Դիմի՛ր հենց հիմա. նոր հայտամրցույթ՝ երիտասարդ եվրոպական դեսպան դառնալու համար

15/09/2026

Եթե դու 16-ից 26 տարեկան ես եւ հանդիսանում ես Արեւելյան գործընկերության վեց երկրներից մեկի (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա եւ Ուկրաինա), Եվրոպական միության անդամ երկրի կամ Միացյալ Թագավորության քաղաքացի, ապա կարող ես մինչեւ 2026 թվականի հոկտեմբերի 12-ը դիմել եւ միանալ «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությանը։

Նոր ընդունելության մեկնարկը տրվել է սեպտեմբերի 15-ին «EU NEIGHBOURS east» ծրագրի կողմից: Դիմելու համար անհրաժեշտ է համապատասխանել հետեւյալ չափանիշներին՝

  • Լինել Արեւելյան գործընկերության վեց երկրներից մեկի (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա կամ Ուկրաինա), Եվրոպական միության անդամ երկրի կամ Միացյալ Թագավորության քաղաքացի.
  • Լինել 16-ից 26 տարեկան.
  • Վարժ տիրապետել անգլերեն լեզվին.
  • Հետաքրքրված լինել ԵՄ հարցերով եւ ԵՄ-ի ու քո երկրի միջեւ գործընկերությամբ եւ համագործակցությամբ.
  • Հետաքրքրված լինել հանրային դիվանագիտությամբ ու հանրային լուսավորչական գործունեությամբ եւ պատրաստ լինել կիսվել գիտելիքներով, փորձով եւ տեղեկատվությամբ.
  • Ունենալ մոտիվացիա՝ նպաստելու քո համայնքի եւ երկրի զարգացմանը.
  • Հետաքրքրված լինել կամավորական գործունեությամբ եւ պատրաստ լինել բավարար ժամանակ հատկացնել հասարակական գործունեությամբ զբաղվելու համար:

Հաջողակ թեկնածուները կներգրավվեն առցանց եւ երկխոսության վրա հիմնված գործունեության մեջ ու կներկայացնեն իրենց երկրների երիտասարդներին ինչպես հայրենիքում, այնպես էլ արտերկրում: Ավելին իմանալու համար այցելիր «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնության հատուկ էջ:

Դիմելու համար անհրաժեշտ է մինչեւ 2026 թվականի հոկտեմբերի 12-ը լրացնել դիմումի ձեւը։

«Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությունը, որն այս տարի նշում է իր տասնամյակը, ապաքաղաքական, կամավորական, կենսունակ հաղորդակցական ցանց է, որը կապում եւ բարեկամության կամուրջներ է կառուցում Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի եւ ԵՄ անդամ երկրների երիտասարդների միջեւ։

Իմացիր ավելին

Հայտարարություն

YEA10՝ հաջորդ սերունդը ձեւավորվում է այստեղ. դարձի՛ր երիտասարդ եվրոպական դեսպան

Երիտասարդ եվրոպական դեսպանները եւ հաճախ տրվող հարցեր

Ծանոթացեք ներկայիս երիտասարդ եվրոպական դեսպաններին

Դիմի՛ր հենց հիմա. նոր հայտամրցույթ՝ երիտասարդ եվրոպական դեսպան դառնալու համար նյութն առաջինը հրապարակվել է EU NEIGHBOURS east կայքում։

Նորություններ

Երիտասարդ եվրոպական դեսպան դառնալու քո հնարավորությունը. դիմի՛ր հենց հիմա

Central Electoral Commission of Armenia participates in Global Conference in Canada with EU and UNDP support

Կրթություն և երիտասարդություն

Հայաստանի Եվրոպացի երիտասարդ դեսպաններ

Von der Leyen: EU to create European security council involving Ukraine