Skip to main content

Մարի Սկլոդովսկա-Կյուրիի գործողություններ. դիմեք եւ մասնակցեք Լինդաուի բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառի Նոբելյան մրցանակակիրների 76-րդ հավաքին

01/09/2026

Եվրոպական հանձնաժողովը Մարի Սկլոդովսկա-Կյուրիի գործողությունների (MSCA) ներկայիս կրթաթոշակառուներին հնարավորություն է տալիս մասնակցելու Լինդաուի Նոբելյան մրցանակակիրների հաջորդ հավաքին, որը նախատեսված է 2027 թվականի ամռանը՝ Գերմանիայի Լինդաու քաղաքում:

Բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրների 76-րդ հանդիպումը տեղի կունենա 2027 թվականի հունիսի 27-ից հուլիսի 2-ը։

1951 թվականին հիմնադրվելուց ի վեր Լինդաուի Նոբելյան մրցանակակիրների հավաքները վերածվել են եզակի միջազգային գիտական ​​ֆորումի: Տարեկան հանդիպումները փորձի փոխանակման հնարավորություն են ընձեռում տարբեր սերունդների, մշակույթների եւ մասնագիտությունների միջեւ: Տարին մեկ անգամ մոտ 30-40 Նոբելյան մրցանակակիրներ հավաքվում են Լինդաուում՝ հանդիպելու առաջատար գիտնականների հաջորդ սերնդի՝ աշխարհի տարբեր ծայրերից ժամանած 600 ուսանողների, մագիստրանտների, դոկտորանտների եւ պոստդոկտորանտների հետ:

Հայտամրցույթը բաց է MSCA-ի ներկայիս կրթաթոշակառուների համար, որոնք Լինդաուի Նոբելյան մրցանակակիրների հավաքի դրությամբ (2027 թվականի հուլիսի 2) պետք է ունենան գործող դրամաշնորհ, այդ թվում՝ կարիերայի վաղ փուլում գտնվող (այսինքն՝ մինչեւ հինգ տարվա գիտական գործունեության փորձ ունեցող) եւ անկախ խմբի ղեկավարի պաշտոն չզբաղեցնող դոկտորանտների եւ պոստդոկտորանտների համար։

Ո՛չ Եվրոպական հանձնաժողովը, ո՛չ էլ Լինդաուի Նոբելյան մրցանակի դափնեկիրների կոմիտեն ֆինանսական աջակցություն չեն ցուցաբերում միջոցառմանը մասնակցելու կամ ճանապարհորդության վճարների համար, այլ միայն տրամադրում են մասնակցության հնարավորություն։

Լինդաուի հավաքին մասնակցելու համար MSCA-ից թեկնածության համար դիմումը կատարվում է երկու փուլով։

Առաջին քայլը մինչեւ 2026 թվականի հոկտեմբերի 4-ը Եվրոպական հանձնաժողովին հայտադիմում ներկայացնելն է: Լինդաուի ընտրող հանձնաժողովը Եվրոպական հանձնաժողովի կողմից աջակցություն ստացող թեկնածուներին կխնդրի մինչեւ 2026 թվականի նոյեմբերի վերջը լրացնել իրենց պրոֆիլները: Հանձնաժողովը վերջնական ընտրության որոշումները կկայացնի մինչեւ 2027 թվականի մարտի կեսերը:

«Հորիզոն Եվրոպա» ծրագրի մաս կազմող MSCA-ն Եվրոպական միության առաջատար ֆինանսավորման ծրագիրն է հետազոտողների դոկտորական կրթության եւ հետդոկտորական վերապատրաստման համար: Հայաստանը հանդիսանում է «Հորիզոն Եվրոպա» ծրագրի ասոցացված անդամ:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

Մարի Սկլոդովսկա-Կյուրիի գործողություններ. դիմեք եւ մասնակցեք Լինդաուի բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառի Նոբելյան մրցանակակիրների 76-րդ հավաքին նյութն առաջինը հրապարակվել է EU NEIGHBOURS east կայքում։

Նորություններ

EU and its Member States reaffirm their support for effective multilateralism

Երևանում մեկնարկել է «Հայաստան-Թուրքիա» գործարար համաժողովը՝ անդրսահմանային առևտուրն ընդլայնելու նպատակով

Հայաստանյան 6 ընկերություն մասնակցել են Ֆրանսիայում կայացած միջազգային ցուցահանդեսին

Ursula von der Leyen after meeting NATO Secretary-General Mark Rutte: Russian intimidation ‘will not work’

EU prepares largest package of listings targeting Russia’s military-industrial complex, Kallas says