Skip to main content

Աշխարհում մարդու իրավունքների և ժողովրդավարության մասին 2025 թ-ի զեկույց

12/08/2026

«Ամբողջ աշխարհում մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը նահանջ են ապրում, սակայն ԵՄ-ն դրանց հետ միասին չի նահանջում», ընդգծել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը զեկույցի նախաբանում։ «2025 թվականի ընթացքում ԵՄ-ն շարունակել է պաշտպանել մարդկային արժանապատվությունը, արդարությունն ու հաշվետվողականությունը՝ համագործակցելով գործընկերների և քաղաքացիական հասարակության հետ աշխարհով մեկ»։

Այս տարվա Մարդու իրավունքների և ժողովրդավարության մասին ԵՄ զեկույցն անդրադառնում է մի տարվա, որը նշանավորվել է հակամարտությունների շարունակականությամբ ու բազմազանությամբ և միջազգային կանոնների վրա հիմնված կարգից լայնածավալ շեղումով դեպի ավտորիտար իշխանություն, որտեղ անձնական շահն առաջնահերթ է համերաշխության նկատմամբ:

«Այս մարտահրավերների պայմաններում և, ինչպես պարզ երևում է այս զեկույցից, Եվրոպական միությունը մնում է աշխարհում բարօրության անսասան ուժ՝ առնվազն այն պատճառով, որ մեր շահերն ու արժեքները՝ հիմնված համընդհանուր նորմերի վրա, նույնն են: Այդ պատճառով մենք շարունակում ենք մնալ նախընտրելի գործընկեր նրանց համար, ովքեր ցանկանում են խթանել համագործակցությունը մարդու իրավունքների և ժողովրդավարության ոլորտում համաշխարհային մակարդակով: Այս զեկույցը պարունակում է մեր դրական աշխատանքի բազմաթիվ օրինակներ, որոնք, հուսով եմ, կարող են ծառայել որպես ոգեշնչման աղբյուր ուրիշների համար»։

ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալլաս

Իմանալ ավելին

Մամուլի հաղորդագրություն

Ծանոթացեք «Աշխարհում մարդու իրավունքների և ժողովրդավարության մասին» տարեկան զեկույցին։

Ծանոթացեք Աշխարհում մարդու իրավունքների և ժողովրդավարության մասին տարեկան զեկույցին ըստ երկրի։