Skip to main content

Հետազոտական զեկույցների մշակման ծառայությունների բաց հրավեր՝ Հայկական ՈւղեղայինԿենտրոններիՀզորացմանը միտված ծրագրի շրջանակներում

21/04/2026

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հրավիրում է հայկական ուղեղային կենտրոններին և անհատ հետազոտողներին ներկայացնել նախաորակավորման հայտեր ԵՄ կողմից ֆինանսավորվող ««Կամրջելով գիտելիքներն ու քաղաքականությունը. հայկական ուղեղային կենտրոնների հզորացում ԵՄ ներգրավվածության և տարածաշրջանային համագործակցության ընդլայնման համար» ծրագրի շրջանակներում։ Ծրագրի նպատակն է աջակցել ապացուցահենք քաղաքականությունների մշակմանը և ամրապնդել  հայկական վերլուծական կենտրոնների ներդրումը ԵՄ-Հայաստան հարաբերություններում։

Մենք փնտրում ենք բարձրորակ, ապացուցահենք հետազոտություններ հետևյալ թեմաներով՝

1. Հայաստանի զարգացող ռազմավարական գործընկերությունները և դրանց ազդեցությունը արտաքին քաղաքականության վրա
2. Մարդու իրավունքների ապահովումը, մշտադիտարկման բացերը և պետական ​​հաստատությունների նկատմամբ վստահությունը
3. Հայաստան-Թուրքիա առևտրի կարգավորում
4. Օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության և հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարը

Նախաորակավորման հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2026 թ.-ի ապրիլի 27-ը, ժամը՝ 18:00՝ Հայաստանի ժամանակով։

Հետազոտական ​​աշխատանքները կապահովեն գործնականում կիրառելի քաղաքականությանը միտված վերլուծություններ։ Թեմայով պայմանավորված` ընտրված ծառայություն մատուցողները կստանան 6000-ից 8000 եվրո։

Համապատասխանության չափանիշների և հայտերի ներկայացման մանրամասների համար խնդրեմ այցելեք՝ https://www.particip.de/en/jobs/details?id=961

Նորություններ

ԵՄ-ն և Հայաստանը նշում են Արդարադատության ոլորտի բարեփոխումների աջակցության ծրագրի II փուլի հաջող ավարտը

Over 2,800 illegal firearms and 40,000 pieces of ammunition seized in operation in Europe and Central Asia 

EU’s Autonomous Trade Measures for Armenia enter into force

Բնության պահպանումը. համատեղ ճանապարհը | Տեսանյութ

Russia’s hybrid threats: Council prolongs restrictive measures until October 2027