Skip to main content

«Նորաձևության ոլորտում ապրանքանիշի ստեղծման տեխնոլոգիաներ. դիրքավորումից մինչև հավաքածուի մշակում» դասընթաց և խորհրդատվական ծառայություններ հագուստի և նորաձևության ոլորտի ՓՄՁ-ների համար

Եթե հագուստի արտադրության ու նորաձևության ոլորտում գործող և արտահանմանը պատրաստ փոքր և միջին ձեռնարկության (ՓՄՁ) ներկայացուցիչ եք, բաց մի՛ թողեք տեքստիլի և նորաձևության ոլորտի համաշխարհային փորձառություն ունեցող մասնագետներից սովորելու և ձեր բիզնեսը զարգացնելու այս հնարավորությունը:

Վերապատրաստման ծրագիրը Եվրոպական միության (ԵՄ) կողմից ֆինանսավորվող և Միջազգային առևտրի կենտրոնի (ITC) կողմից իրականացվող «Հագուստի և ագրոբիզնեսի կայուն արժեշղթաների կառուցում Հայաստանում» Ծրագրի բաղկացուցիչ մասն է։

Ե՞րբ և որտե՞ղ․
Դասընթացը տեղի կունենա Երևան քաղաքում 2024թ․ հոկտեմբեր – նոյեմբերին (նախնական հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ը)։

Դասընթացի մասին.
Այս 5-օրյա վերապատրաստման ծրագիրը, որը մշակվել է տեքստիլ և նորաձևության արդյունաբերության առաջատար փորձագետների կողմից, կտրամադրի հիմնարար գիտելիքներ սկսած շուկայում դիրքավորումից մինչև հավաքածուի մշակում: Այս դասընթացը նախատեսված է օգնելու ձեզ ստեղծել բրենդի ամուր հիմք և մրցակցային նորաձևության շուկայում ձեր արտադրանքը դիրքավորելու ռազմավարություն:

Հիմնական թեմաներն են.
Գնագոյացում նորաձևության ոլորտում. ծանոթացեք գնագոյացման ձևավորմանը տարբեր մակարդակներում՝ արտադրության ծախսերից մինչև մեծածախ և մանրածախ գնագոյացման ռազմավարություններ: Իմացեք, թե ինչպես սահմանել մրցունակ գին Ձեր արտադրանքի համար՝ պահպանելով շահութաբերությունը:
Վաճառքի ուղիներ և մատակարարման համակարգեր. տիրապետեք վաճառքի տարբեր ուղիներով, ներառյալ մեծածախ վաճառքը, շուկաները և ուղղակի մանրածախ վաճառքը, ձեր ծածկույթն ընդլայնելու ռազմավարություններին: Ձեռք բերեք պատկերացումներ Ձեր մատակարարման ցանցերի օպտիմալացման վերաբերյալ՝ առավելագույն արդյունք ստանալու համար:
Մարքեթինգային հարթակ. խորասուզվեք ապրանքանիշի կառուցման էության մեջ՝ քննարկելով ապրանքանիշի արդյունավետ դիրքավորումը, ընկալելով սպառողների մոտիվացիաները և բացահայտելով ընդօրինակման այն նմուշներին, որոնք արձագանք են գտնում են ձեր թիրախային հաճախորդների կողմից։
Տեսականու ստեղծման տրամաբանություն. ծանոթացեք ապրանքների ամբողջական տեսականու ստեղծման արվեստին, որը համապատասխանում է վաճառքի տարբեր ուղիների պահանջներին: Իմացեք, թե ինչպես հարմարեցնել Ձեր հավաքածուները շուկայի սեգմենտների տարբեր կարիքներին ։
Հավաքածուի մշակում. անցեք ապրանքանիշի դիրքավորումից մինչև արտադրանքի համապարփակ մատրիցայի ստեղծման ողջ գործընթացը: Այս թեման կուղղորդի Ձեզ հավաքածուի հայեցակարգի մշակումից մինչև դրա հաջող իրականացման բոլոր քայլերով:

Մասնակցության պայմանները․

Եթե հետաքրքրված եք այս նախաձեռնությանը մասնակցելով, խնդրում ենք լրացրե՛ք դիմումը` անցնելով այս հղումով.

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSf60NRqAL81Q2xRoDRCPHoWANb1ZiQrvwS98lzOp1iLldq6cQ/viewform?usp=sharing

Հայտ կարող են ներկայացնել Հայաստանի հագուստի արտադրության և նորաձևության ոլորտում գործող ՓՄՁ-ները։ Ընտրությունը հիմնված կլինի ՓՄՁ-ների արտահանման կարողությունների և աճի ներուժի գնահատման հիման վրա՝ ապահովելու արդար և մանրակրկիտ ընտրության գործընթաց:
Առաջնահերթություն կտրվի այն ՓՄՁ-ներին, որոնք մասնակցել են 2024 թվականի մարտ-ապրիլ ամիսներին Միջազգային առևտրի կենտրոնի Ծրագրային թիմի կողմից կազմակերպված ելակետային հետազոտությանը։
Մասնակցությունն անվճար է։

Դիմելու վերջնաժամկետը.  30 սեպտեմբեր, 2024թ.

Մենք խրախուսում ենք շահագրգիռ ընկերություններին օգտվել այս հնարավորությունից՝ ընդլայնելու իրենց կարողությունները, ձեռք բերելու միջազգային ճանաչում և ընդլայնելու իրենց բիզնես ցանցերը:

Միջազգային առևտրի կենտրոնի մասին (www.intracen.org).

Միջազգային առևտրի կենտրոնը Առևտրի համաշխարհային կազմակերպության և ՄԱԿ-ի համատեղ զարգացման գործակալությունն է, որը զարգացող և անցումային երկրներում զարգացնում է ՓՄՁ մրցունակությունը և աջակցում է ներառական առևտրին՝ որպես ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին հասնելու միջոց:

«Հագուստի և ագրոբիզնեսի կայուն արժեշղթաների կառուցում Հայաստանում» ծրագրի մասին

«Հագուստի և ագրոբիզնեսի կայուն արժեշղթաների կառուցում Հայաստանում» ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ կողմից և իրականացվում է Միջազգային առևտրի կենտրոնի կողմից՝ սերտ համագործակցելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ։

Ծրագիրը նպաստում է Հայաստանի ռազմավարական այնպիսի առաջնահերթությունների իրագործմանը, ինչպիսիք են հավելյալ արժեքի ստեղծումը, արտահանման շուկաների և ապրանքների դիվերսիֆիկացիան։

Ծրագրի շեշտը դրված է առևտրային կապերի ընդլայնման, ինչպես նաև զարգացման հեռանկար ունեցող առևտրային նոր ուղիների վրա, ինչպիսին է էլեկտրոնային առևտուրը:

Building Sustainable Apparel and Agribusiness Value Chains in Armenia (eu4business.am)