Հարավարեւելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամը ԱրարատԲանկին տրամադրած 10 մլն ԱՄՆ դոլարի վարկով խթանում է կին ձեռներեցների ֆինանսավորումը Հայաստանում
Հարավարեւելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամը (ՀԵԵՀ/EFSE) հավելյալ 10 մլն ԱՄՆ դոլարի վարկ է տրամադրել ԱրարատԲանկին։ Այս ներդրումը, որը լրացնում է 2024 թվականի սկզբին մեկնարկած աջակցությանը, նպատակ ունի հզորացնել կին ձեռներեցներին՝ դյուրացնելով նրանց համար ֆինանսավորման հասանելիությունը:
Նոր ֆինանսավորումը հնարավորություն կտա ԱրարատԲանկին ավելի երկար մարման ժամկետով ավելի քան 300 ենթավարկ տրամադրել միկրո, փոքր եւ միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ-ներին)՝ հատկապես կանանց կողմից հիմնադրված կամ նրանց ղեկավարությամբ գործող ՄՓՄՁ-ներին:
Այս նախաձեռնությունը ՀԵԵՀ-ի՝ Հայաստանում բիզնեսի կայունության եւ աշխատատեղերի ստեղծմանն ուղղված համալիր ջանքերի մի մաս է` նախատեսված շարունակական աշխարհաքաղաքական մարտահրավերների ֆոնին մոտ 1500 աշխատատեղերի ստեղծման եւ ՄՓՄՁ ոլորտում հետագա ներդրումների խթանման համար:
Հարավարեւելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամը 2005 թվականին հիմնադրված ազդեցության ներդրումային հիմնադրամ է, որի նպատակն է խթանել տնտեսական զարգացումն ու բարգավաճումը Հարավարեւելյան Եվրոպայում եւ Արեւելյան հարեւանության տարածաշրջանում:
Իմացիր ավելին