Տաթև համայնքից Մարի Թևոսյանը Սյունիքում ձգտում է գենդերահավասար և երիտասարդակենտրոն գործունեություն ծավալել
Մարի Թևոսյանը Սյունիքի մարզի Տաթև համայնքից է: 2019 թվականից աշխատում է ՏԻՄոլորտում: Սկզբում` որպես համայնքի ղեկավարի խորհրդական, այժմ՝ աշխատակազմի ղեկավար: Նրա խոսքով` արդեն 5 տարի է, ինչ իր գործունեությամբ փորձում է ավելի «գենդերազգայուն, գենդերահավասար և երիտասարդակենտրոն» դարձնել այն միջավայրը, որտեղ ապրում է: Այդ նպատակով 2019 թվականին ընկերներից մեկի հետ միասին հիմնադրել է «Eco-Youth» հասարակական կազմակերպությունը, որի ռազմավարական ուղղություններն եներիտասարդությունը, բնապահպանությունը և զբոսաշրջությունը:
«Երբ սկսեցինք մեր գործունեությունը, տարբեր դոնորների էինք դիմում՝ դրամաշնորհ ստանալուհամար, սակայն, ապարդյուն: Բոլորը ծրագրերի կատարման փորձ էին ցանկանում տեսնել, առանցհաշվի առնելու մեր՝ մեր համայնքում ինչ-որ նոր ու լավ բան փոխելու շատ մեծ ցանկությունը: Դիմեցինք ԵՄ կողմից ֆինանսավորվող և «Եվրասիա համագործակցության հիմնադրամ»-իկողմից իրականացվող «Ուսանողական ժողովրդավարություն» ծրագրի շրջանակներում հայտարարված դրամաշնորհային մրցույթին, սակայն մտածելով, որ այս անգամ ևսառաջնահերթությունը կտան ոլորտի առաջատարներին: Մեծ եղավ զարմանքը, երբ նամակստացանք ծրագրի հաստատման վերաբերալ»,- խոստովանում է Մարին:
«ReGorsU. Ուսանողական խորհրդի վերազինումը որպես բուհի ռեստարտի մեկնարկ» ծրագրինպատակն է նպաստել Գորիսի պետական համալսարանի Ուսանողական խորհրդի և նրա անդամների կարողությունների հզորացմանը, գործունեության ակտիվացման խթանմանը և համալսարանական որոշումների կայացման գործընթացում ուսանողների դերի մեծացմանը: Մարին, ուսանողական տարիներին եղել է ԳՊՀ ուսանողական խորհրդի նախագահ և տեղյակ եղել, թե ինչ մարտահրավերների է բախվում ուսանողական խորհուրդը: Մարիի համար «այս փոքրիկ ծրագիրը ստրատեգիական մեծ նշանակություն ունի»։ Նա հավելում է, որ այս ծրագրով կազմակերպության աշխարհագրությունն ընդլայնվել է` ընդգրկելով Գորիսի պետական համալսարանի ուսանողական խորհրդի անդամներին, ովքեր Սյունիքի տարբեր համայնքներից են:
Մարին լիահույս է, որ իրենց գործունեությամբ նպաստելու են իրենց երազած համայնքի, մարզի, երկրի ստեղծմանը: «Մենք մեր կողքին ունենք համախոհների թիմ, ովքեր աշխատում են մեզ հետ ևկիսում մեր երազանքներն ու տեսլականը: Կազմակերպության անդամ-կամավորները ոչ միայն Տաթև համայնքից են, այլ նաև Սյունիքի այլ համայնքներից և Հայաստանի այլ մարզերից. նրանցթիվը շուրջ 25 է»,- մանրամասնում է նա:
«Eco-Youth» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող ծրագրի շրջանակներումարդեն կազմակերպվել է ուսանողական հավաք, որի ժամանակ, ԳՊՀ ՈՒԽ-ի անդամները ստացելեն համապատասխան գիտելիքներ և հմտություններ՝ ուսանողական խորհուրդը ակտիվացնելու ևհամալսարանական կառավարմանը մասնակից դառնալու համար: Մոտ ապագայումնախատեսվում է իրականացնել փորձի փոխանակման հանդիպումներ դեպի Շիրակի և Վանաձորիպետական համալսարաններ, ՈՒԽ-ի կանոնադրության դիտարկում փորձագետի կողմից, անհրաժեշտության դեպքում՝ վերամշակում:
Մարիի խոսքով` 2023 թվականի փետրվար ամսից մեկնարկած այս ծրագրով ակնկալում են լուծել մի քանի խնդիր: «Նպաստել` ուսանողական խորհրդի գործունեության ակտիվացմանը և տեսանելիության ապահովմանը, բարձրացնել` ուսանողների իրազեկվածությունը համալսարանական կառավարման և ուսանողակենտրոն քաղաքականնությունների մշակման վերաբերյալ և դիտարկել ուսանողական խորհրդի կանոնադրությունն ու անհրաժեշտության դեպքում իրականացնել վերամշակում համապատասխան մասնագետի կողմից»,- ասում է նա:
Տեսնելով իր հիմնած հասարակական կազմակերպության գործունեության ակտիվությունը` Մարին նշում է, որ ԵՄ աջակցությունն իրենց օգնել է գրանցել առաջընթաց:
«Ստացած դրամաշնորհը անկյունաքարային եղավ և մենք մեր նախաձեռնությունը, գաղափարները օգտակար և կարևոր համարելով՝ որոշեցինք ավելի մեծ տեմպով աշխատել, դրամաշնորհը դարձավ միջոց, որը մեզ մոտիվացրեց չհիասթափվել և շարունակել պայքարել: ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող տարբեր ծրագրերի շահառուներ են նաև իմ ընկերները, ովքեր անձնականաճ են գրանցում նաև այդ ծրագրերի շնորհիվ, մեկնում են տարբեր եվրոպական երկրներ, ծանոթանում նրանց փորձին, իրենց համայնքներում իրականացնում տարաբնույթնախաձեռնություններ, արշավներ: Հիմա Սյունիքում, երբ Եվրոպական միությունը մեծ ներդրումներէ կատարում տարբեր ոլորտներում, իմ և ինձ պես երիտասարդների մոտ հաղթում է համոզմունքը՝մնալու, պայքարելու և մեր տեսլականները իրականություն դարձնելու»,- ասում է Մարին: Առաջիկայում Մարի Թևոսյանը մեծ ծրագրեր է պլանավորում, առաջին հերթին, սկսելով իրենց կազմակերպության վերապրոֆիլավորումից` հավելելով,- «Մենք ցանկանում ենք հասարակական կյանքի այլ ոլորտներում ևս ծրագրեր իրականացնել, որովհետև մենք պարզ տեսնում ենք, որ ուրիշը չի գալու մեր համայնք և «բուժում» առաջարկի մեր «ցավերին»: Մտածում ենք սոցիալականձեռնարկություն հիմնելու ուղղությամբ, որը կօգնի և՛ հասարակական կազմակերպությանգործունեության կայունությունն ապահովվելուն, և՛ համայնքային որոշ խնդիրներ լուծելուն»: